Ախորժակը նվազեցնելու 3 միջոց
ՖՈՏՈՄեզանից շատերը իրենց թույլ են տալիս շատ ուտել, որից հետո հայտնաբերում են, որ մի քանի կիլոգրամ գիրացել են, և մարմինը մի քանի սանտիմետր ավելացել է:
Ժամանակակից դիետոլոգներն առաջարկում են շատակերության դեմ պայքարի պարզ միջոցներ:
Նախ պետք է ուտել մեծ մակերես ունեցող, ինչպես նաև` հստակ ընդգծված հատակով ափսեներից: Դա տեսողականորեն կփոքրացնի ափսեի չափը և մարդ անգիտակցորեն նրա մեջ ավելի քիչ սնունդ կդնի:
Երկրորդ, ըստ հետազոտության արդյունքների` ավելի լավ է օգտագործել երկար ատամներով պատառաքաղ. նման սպասքն արագացնում է սնունդի ընդունումը, ինչը «Խաբում է» օրգանիզմին և հագեցվածության զգացողությունն ավելի շուտ է գալիս:
Երրորդ` խորհուրդ է տրվում ճիշտ գույնի սպասք ընտրել: Նախընտրելի է առավել հանգիստ, միաերանգ սպասքը, քանզի վառ գույները գրգռում են նյարդային համակարգը, որի արդյունքում մեծանում է ախորժակը: