Օգտագործեք կիտրոնի հյութը ձեր վարսերը գունաբացելու համար
ՖՈՏՈԿիտրոնն օգտագործվում է ոչ միայն խոհանոցում, այլև հայտնի է իր օգտակար հատկություններով, եթե խոսքը գնում է առողջության և գեղեցկության մասին: Այն հարուստ է ախտահանող, ամրապնդող և թարմացնող հատկություններով: Կիտրոնը կարելի է օգտագործել վարսերի, մաշկի և եղունգների խնամքի ժամանակ:
- Դեմքի մաշկը խնամելու համար, երեկոյան քնելուց առաջ, կիտրոնի հյութը քսուքի տեսքով տարածեք դեմքին:
- Շրթունքները խնամելիս, կրկին կիտրոնի հյութը քսեք շրթունքներին, ինչի արդյուքնում դրանք այլևս չեն ճաքճքի:
- Եթե ցանկանում եք 1-2 երանգով գունաբացել ձեր վարսերը, ապա կիտրոնի հյութը քսեք ձեր վարսերին և գնացեք զբոսնելու արևի ճառագայթների ներքո:
- Եթե ունեք եղունգներն առավել ամուր դարձնելու խնդիր, ապա խառնեք 1 թեյի գդալ կիտրոնի հյութը 2 ճաշի գդալ ձիթապտղի յուղի հետ և քսեք եղունգներին: Արդյունքը երկար սպասեցնել չի տա: