Սեպտեմբերի 7-ի աստղագուշակ
ՖՈՏՈԽոյ
Խոյերը չեն ձանձրանա միայնության մեջ: Այսօր լայն ընտրության հնարավորություն ունեք: Շատերը կցանկանան ավելի շատ ժամանակ անցկացնել սիրելիի հետ: Կարելի է միասին ուղևորության մեկնել, լինել հետաքրքիր վայրերում, զբաղվել ընդհանուր հետաքրքրություններով: Այս օրերի մթնոլորտը տրամադրում է շարժունության: Ուժգնանում է հետաքրքրասիրությունը, բարձրանում է նոր տպավորությունների, մտքերով փոխանակվելու պահանջը:
Ցուլ
Հանգստյան օրերը հիանալի պայմաններ են ստեղծում թեթև շփման համար, ինչը շատ Ցուլերի կօգնի թուլանալ, շեղվել առօրյայից, տեսնել շրջակա աշխարհի գույները: Հնարավոր են հաջող գնումներ: Կասկածները երկար չեն տևի, քանի որ ժամանակին կստանաք անհրաժեշտ տեղեկատվությունը կամ խորհուրդը: Ձեզ համար արժեքավոր հարաբերություններն ավելի արագ կզարգանան, եթե ամրապդնեք դրանք փոխադարձ ծառայություններով:
Երկվորյակ
Երկվորյակներն իրենց տարերքում են: Օրը հագեցած կլինի նորություններով, հաճելի շփմամբ, հետաքրքիր հանդիպումներով, սիրախաղերով: Շատերը կցուցաբերեն ճկունություն, ճարպկություն, հնարամտություն, սրամտություն և կփայլեն սեփական հմայքով: Հնարավոր են անակնկալներ: Իրադրությունը կարող է հակել ձեզ ինտրիգների, երկակի խաղի: Չարժե տարվել դրանով, եթե ձեր հեղինակությունը ձեզ համար ինչ-որ մեկի աչքերում թանկ է:
Խեցգետին
Խեցգետիններին խորհուրդ է տրվում օրվա իրադարձություններին շատ լուրջ չվերաբերվել: Ցանկացած շփման մեջ չի խանգարի հումորի զգացումը: Չարժե չափազանց խորը թեմաների դիպչել, կիսվել ինտիմ մտորումներով: Բնածին խորաթափանցության շնորհիվ հետշությամբ կզգաք ձեզ խաբելու և շահագործելու փորձերը, ժամանակին կխուսափեք ձեզ համար տհաճ հարցերից: Ամաչկոտ Խեցգետիններին աստղերը խորհուրդն են տալիս ավելի շատ լինել մարդկանց մեջ:
Առյուծ
Առյուծներին սպասվում է հաճելի ներդաշնակ օր: Ե՛վ կանայք, և՛ տղամարդիկ կարժանանան հաճոյախոսությունների: Տրամադրությունը կլինի գործնական կամ ռոմանտիկ` կախված ձեր ներկա առաջնայնություններից: Նոր ծանոթությունները կարող են մակերեսային լինել: Եթե ցանկանում եք վստահելի շփում և հավաստի տեղեկատվություն, ճիշտ կանեք այս օրերն անցկացնել հին ընկերների հետ: Նախկին զուգընկերոջ հետ հանդիպումը կարող է թարմացնել երբեմնի զգացմունքները:
Կույս
Ուշադրության կենտրոնում հայտնվելու փորձերն անցանկալի են: Ավելի լավ է մասնակցել ընդհանուր գործին և բոլորին հավասար վայելել կյանքը: Հիանալի օր է ցանկացած զվարճալի միջոցառման համար: Միաժամանակ հնարավորություն ունեք թարմացնելու հին ծանոթությունները և նորերը ձեռք բերելու: Դա կօգնի գովազդել ձեր բիզնեսը կամ գաղափարները: Արժե նաև հետևել նորաձության միտումներին: Նորությունների քննարկումն այսօր ծանոթությունը պահելու լավագույն ձևերից է:
Կշեռք
Կշեռքների համար հանգստյան օրերը հոյակապ կսկսվեն: Շատերն օրը կանցկացնեն ընկերախմբում կամ ուղևորության մեջ, համախոհների միջավայրում: Հնարավորություն կունենաք ձեր հետաքրքրասիրությունը բավարարելու, ինչ-որ բան սովորելու, սեփական մտքերով կիսվելու: Անձնական կյանքում փոխադարձ համակրանքը և հայացքների ընդհանրությունը ցանկացած տարաձայնությունից ուժեղ կգտնվեն: Կարող եք օրն անցկացնել ընթերցանությամբ, ֆիլմ դիտել:
Կարիճ
Կարիճներին այս հանգստյան օրերը կօգնեն շեղվել տհաճ մտքերից և ցրվել: Այսօր բոլորի հետ կարելի է ընդհանուր լեզու և խոսակցության թեմա գտնել: Հնարավոր է կարողանաք այլ կերպ նայել անձնական կյանքին, սիրային հարաբերություններին: Այսօրվա շփումները, տեղեկությունները, խորհուրդները կարևոր են ոչ միայն անցյալը վերաիմաստավորելու, այլև ապագան ձևավորելու համար: Չարժե որևէ բանի վրա սևեռվել և գնահատականներ տալ` ելնելով նախկին սկզբունքներից:
Աղեղնավոր
Աղեղնավորներին աստղերը խորհուրդ են տալիս շեղվել գլոբալ նպատակների մասին մտքերից և լիարժեք վայելել հանգստյան օրերը: Կարելի է հանդիպել ընկերներին, ավելի շատ ժամանակ անցկացնել մտերիմ անձնավորության հետ, ժամանակ հատկացնել ինտելեկտուալ հոբբիին: Ընդհանուր բարեհաջող ֆոնին հնարավոր են առանձին մտահոգիչ նրբություններ: Բացառված չէ, որ դրանցում ձեզ, ձեր ծրագրերի և հեղինակության համար պոտենցիալ վտանգ է թաքնված:
Այծեղջյուր
Այծեղջյուրներին խորհուրդ է տրվում հրաժարվել լուրջ զբաղմունքներից` հօգուտ ազատության և զանազանության: Այսօր կարելի է ազատություն տալ ձեր հետաքրքրասիրությանը և նույնիսկ բամբասանքներ լսել: Արժե հետևել նորություններին: Հոգսերը հաճելի կլինեն, եթե համապատասխան ընկերախմբում եք: Այն, ինչ այժմ թվում է թեթևամիտ արկածախնդրություն և ժամանակի իզուր կորսուստ, վաղը կարող է օգտակար լինել ձեր նպատակներին հասնելու համար:
Ջրհոս
Ջրհոսների համար օրը ներդաշնակ է: Այն պայմաններ է ստեղծում հարաբերությունները կարգավորելու, համատեղ ուղևորությունների համար: Գործընկերների հետ օգտակար կլինի ժամանակ անցկացնել ոչ պաշտոնական մթնոլորտում: Բացառված չէ, որ հայտնաբերեք ընդհանուր հետաքրքրություններ, սովորությունների, խառնվածքների համընկում: Օրը հարմար է նաև ռոմանտիկ հանդիպումների, սիրային խոստովանությունների, առաջարկությունների համար:
Ձկներ
Ձկների համար օրը կարող է հոգսառատ լինել: Չնայած ընդհանուր դրական մթնոլորտին` իրադրությունը ձեզ համար կարող է այնքան էլ հարմարավետ չլինել, ձեզ կարող են ժամանակավորապես զրկել սովոր հարմարություններից: Շատ էներգիա կարող է խլել տան իրավիճակը, շփումը, երեխաների դաստիարակությունը: Որպեսզի չբախվեք հիասթափության, չարժե ծավալուն ծրագրեր կազմել: Ավելի լավ է գործել ըստ իրավիճակի` ցուցաբերելով ճկունություն, ըմբռնողականություն: