Ինչ հետևանքներ կլինեն, եթե քնելուց չմաքրեք դիմահարդարանքը
ՖՈՏՈԻ ՞նչ բացասական հետևանքներ կարող են լինել, երբ քնելուց առաջ զլանում ենք մաքրել դիմահարդարանքը:
1.Եթե դուք պարբերաբար քնում եք առանց դիմահարդարանքը մաքրելու, ապա մաշկի վրա կարող են պզուկներ առաջանալ:
2.Եթե դուք անհանգիստ եք քնում և հաճախ եք դիրքը փոխում անկողնում, ձեր դեմքը շփվում է բարձին, ինչից ծակոտիները փակվում են և մաշկը դադարում է շնչել: Այս պարագայում, երբ արթնանաք, կարող եք միանգամից մի քանի պզուկ հայտնաբերել ձեր դեմքի վրա:
3. Եվս մեկ պատճառ. մեծ է աչքերի վարակներ կամ բորբոքում ստանալու ռիսկը:
4. Դուք բաց եք թողնում մաշկն անհրաժեշտ սնուցող տարրերով հարստացնելու հնարավորությունը: Գիշերային խոնավացումները և սնուցումը կարևոր են, քանի որ մաշկն առավելապես գիշերն է ունակ արդյունավետ վերականգնվելու:
Ընդունեք որպես օրենք' ամեն օր քնից առաջ մաքրեք դիմահարդարանքը և քսեք սնուցող քսուկներ: