Երբ պատրաստ լինենք, ամեն ինչ կպատմեմ. Քիմ Քարդաշյանը մեկնաբանել է փոխնակ մոր միջոցով 3-րդ երեխայի մասին լուրը (լուսանկարներ)
ՖՈՏՈՎերջին շրջանում լրատվամիջոցներն ակտիվ քննարկում են հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ու ռեփեր Քանյե Ուեսթի՝ փոխնակ մոր միջոցով 3-րդ երեխան ունենալու մասին լուրը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 36-ամյա աստղը երկար լռությունից հետո մեկնաբանել է տեղեկությունը՝ ասելով. «Երբ մենք պատրաստ լինենք՝ ես ամեն ինչ կպատմեմ»:
E! News-ին տված հարցազրույցում Քարդաշյանը նշել է, որ լրատվամիջոցներն այնքան մանրամասներ են ներկայացրել, որ նույնիսկ ինքն այդքան բան չգիտեր:
«Ամեն դեպքում մենք դեռևս չենք հաստատել տեղեկությունը: Երբ մենք պատրաստ լինենք, ես ամեն ինչ կպատմեմ»,-հավելել է աստղը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քարդաշյանի ու Ուեսթի 3-րդ երեխան ծնվելու է հունվարին: Ըստ ԶԼՄ-ների՝ փոխնակ մայրը 25-ամյա աֆրոամերիկուհի է, որն ամուսնացած է, ունի 2 երեխա:
Նշվում էր նաև, որ աստղային զույգն իրենց ապագա երեխային կրող փոխնակ մորն արգելել է տաք վաննաներ ընդունել, ծխել, ոգելից խմիչքներ, թմրանյութեր օգտագործել, ներկել մազերը, հանձնարարել է զերծ մնալ սեռական ակտերից:
Հայտնի է, որ զույգն ունի 2 երեխա: Սակայն աստղի 2 հղիությունն էլ ուղեկցվել է լուրջ բարդություններով, որոնց պատճառով Քարդաշյանը, հավանաբար, դիմել է փոխնակ մոր օգնությանը: