Կատալոնիայի խորհրդարանը օրենք է ընդունել Իսպանիայի կազմից դուրս գալու մասին
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԿատալոնիայի խորհրդարանն ընդունել է անցումային շրջանի մասին օրենք, որը, ըստ անկախության կողմնակիցների, իրավական հիմք կստեղծի ինքնավար համայնքի` Իսպանիայի կազմից դուրս գալու համար: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
«Անցումային շրջանի մասին օրենքն ընդունվել է 71 կողմ քվեարկությամբ` տասնյակի դեմ», - հայտարարել է կատալոնական խորհրդարանի նախագահ Կարմե Ֆորկադելը:
Ինչպես հայտնում է աղբյուրը` այս օրենքն Իսպանիայի կառավարությունը կվիճարկի երկրի սահմանադրական դատարանում, ինչպես նախորդ բոլոր փաստաթղթերը, որոնք ընդունվել են Կատալոնիայի իշխանությունների կողմից` անկախության հանրաքվեի վերաբերյալ: