Իտալիայում հայրը տղային մենակ է թողել օդանավակայանում ու հանգստանալու մեկնել Հունաստան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալական Կատանիա քաղաքում հայրն օդանավակայանում միայնակ է թողել 14-ամյա որդուն, իսկ ինքը մեկնել Հունաստան՝ հանգստի:
Ինչպես նշում է italia-ru.com կայքը, նման պահվածքի պատճառն այն էր, որ տղայի անձը հաստատող փաստաթղթի ժամկետը լրացել էր, ու նրան թույլ չեն տվել օդանավ բարձրանալ: Արդյունքում հայրը որոշել է լքել տղային ու մենակ գնալ հանգստանալու:
Տասնչորսամյա դեռահասը հոր պահվածքի մասին տեղեկացրել է ոստիկանությանը։
Աղբյուրը մանրամասնում է, որ Իտալիա վերադառնալուն պես տղամարդը լուրջ խնդիրների կբախվի անչափահասին լքելու համար:
Նյութի աղբյուրը՝ այստեղ