3 ֆանտաստիկ միջոց, որոնք կօգնեն Ձեզ նիհարել առանց մարզվելու
ՖՈՏՈBlogNews.am-ը գրում է.
Ինչքա՜ն լավ կլիներ, եթե կարողանայինք նիհարել առանց մարզասրահներում երկար ժամանակ ծախսելու։ Բայց սպասեք, իրականում դա հնարավոր է։
BlogNews-ը Ձեզ համար գտել է նիհարելու մի քանի ալտերնատիվ միջոցներ, որոնք չեն պարտադրում դիետաներ պահել ու մարզասրահ հաճախել։
Շնչառություն
Այս միջոցի հիմնական պայմանն այն է, որ դուք պետք է շնչեք ու արտաշնչեք բացառապես կրծքավանդակով և ոչ թե փորով։ Այսպես կարող եք մաշել որովայնի ճարպերն ու ընդգծել մկանները։
Հաջորդական լոգանք
Այս մեթոդը չափազանց պարզ է։ Երբ արդեն վերջացնում եք լոգանք ընդունել, ջուրը հաջորդաբար տաք ու սառը դարձրեք։ Այսպիսի կոնտրաստը ոչ միայն կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև կամրապնդի իմունային համակարգը։
Մերսումներ
Ճարպերի դեմ պայքարող լավագույն մերսումները բաժակով, մեղրով և ջրով մերսումներն են։ Դա դուք կարող եք անել թե՛ ինքնուրույն և թե՛ հատուկ սրահներում։