5 պատճառ ամեն օր ավոկադո ուտելու համար
ՖՈՏՈԱվոկադոն հարուստ է ինչպես վիտամիններով, այնպես էլ օրգանիզմի համար օգտակար նյութերով՝ մագնիում, երկաթ, ցինկ ֆոսֆոր և այլն: Մասնագետները խորհուրդ են տալիս որքան հնարավոր է՝ շատ ավոկադո օգտագործել մանավանդ նրանց, ովքեր ունեն որոշակի առողջական խնդիրներ:
Այսպես՝ ավոկադոն իջեցնում է խոլեստերինը, նվազեցնում է տրիգլիցերիդների քանակը՝ օրգանիզմում:
Ավոկադոն օգտակար է տեսողության համար. այն հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք նպաստում են լավ տեսողություն ունենալուն, նվազեցնում են կատարախտի և նմանատիպ հիվանդությունների ռիսկը:
Ավոկադոն կարող է կանխել քաղցկեղի առաջացումը: Այն նվազեցնում է նաև քիմիաթերապիայի հետևանքները:
Ավոկադոն շատ օգտակար է արտրիտի դեպքում. այն կանխում է օստեոարտրոզի առաջացումը, թուլացնում է նաև հոդացավերը:
Պարբերաբար ավոկադո օգտագործելու դեպքում հնարավոր է ազատվել ավելորդ քաշից: