Ահա և ձեզ իսկական տնական ՄԱՅՈՆԵԶ. Պարզապես չեմ կարող չկիսվել ձեզ հետ այս հեշտ ու համեղ բաղադրատոմսով
ՖՈՏՈՏնական մայոնեզ: Այնպես եմ ուզում կիսվել ձեզ հետ այս գաղտնիքով, որի շնորհիվ դուք կդադարեք վախենալ մայոնեզը պատրաստելիս դրանում հում ձու օգտագործելուց:
Այս բաղադրությամբ պատրաստելիս դուք կստանաք համեղ, նուրբփքուն մայոնեզ, թեթև: Պատաստվում է ընդամենը մի քանի րոպեում: Իսկ բաղադրիչները միշտ կան ձեր ձեռքի տակ:
Բաղադրիչները
- Բուսական յուղ – 150 մգ
- Մանանեխ – 1/2թ/գ
- Հավկիթ– 1 հատ
- Աղ – 1/4թ/գ
- Շաքարավազ – 1/4թ/գ
- Կիտրոնի հյութ – 1ճ/գ
Պատրաստման եղանակը
Նախ, ինչպես կտեսնեք տեսանյութում, սկզբում աշխատում ենք ձվի հետ՝ այն 1 րոպե թողնելով տաք ջրում: Տարայի մեջ լցնում ենք ձուն, ավելացնում աղը, շաքարավազը, մանանեխը, ձեթը և հարում այնքան, մինչև կթանձրանա: հարել կարող եք ինչպես հարիչով կամ բլենդերով: Ավելացնում ենք կիտրոնի հյութը:
Բարի ախորժակ