Հաջորդ անգամ ատամի մածուկ գնելիս անպայման ուշադիր կլինեք սրան
ՖՈՏՈՄարդիկ ատամի մածուկ գնելիս հիմնականում նայում են պիտակին, սակայն ոչ բոլորը գիտեն, թե ինչ է նշանակում ներքևի մասում քառակուսով նշված գույները:
Ըստ գույների՝ դուք կարող եք իմանալ, թե տվյալ ատամի մածուկը ինչից է պատրաստված՝ օրգանակա՞ն, թե անօրգանական նյութերից: Այդ գույները լինում են կարմիր, կապույտ, կանաչ և սև:
Ահա, թե ինչ են նշանակում այդ գույները.
— Սև քառակուսին նշանակում է, որ այդ ատամի մածուկը պատրաստված է բացառապես քիմիական նյութերից:
— Կարմիր քառակուսին նշանակում է, որ այդ մածուկը պատրաստված է քիմիական և բնական նյութերի միացությունից:
— Կապույտ քառակուսին նշանակում է, որ ատամի մածուկը պատրաստված է միայն բնական բաղադրիչներից և դեղամիջոցներից:
— Կանաչ քառակուսին նշանակում է, որ ատամի մածուկը պատրաստված է բացառապես բնական նյութերից:
Ձեր ատամների առողջությունը վճռորոշ նշանակություն ունի ամբողջ օրգանիզմի համար: Այդ պատճառով հաջորդ անգամ ատամի մածուկ գնելիս ուշադրություն դարձրեք քառակուսիների գույներին: Եթե այն կանաչ չէ, ապա ավելի լավ է այն թողնեք խանութում:
Եթե չեք կարող բացել տուփը, որ իմանաք, ապա խնդրեք աշխատակցին, որպեսզի օգնի ձեզ: Կապույտը նույնպես վատը չէ, սակայն առաջնահերթությունը պետք է տալ կանաչին: Ընդամենը մեկ շաբաթից դուք կզգաք տարբերությունը: Ձեր ատամներն ու լնդերը շնորհակալ կլինեն ձեզ:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Hayinfo.net-ը