7 օրում – 7կգ (չափազանց էֆեկտիվ վարունգային դիետա)
ՖՈՏՈԱվելորդ քաշի դեմ պայքարում են շատերը: Կան տարատեսակ դիետաներ, որոնց մի մասն էֆեկտիվ է, մյուսն՝ անօգուտ:
BlogNews-ը ձեզ է ներկայացնում չափազանց էֆեկտիվ վարունգային դիետա, որի շնորհիվ դուք 7 օրում 7 կիլոգրամ կկորցնեք:
Վարունգային դիետայի պլան
Նախաճաշ
- 1 աման վարունգային աղցան
- 1 խաշած ձու
Միջանկյալ սնվելու համար
- 1 խնձոր կամ դեղձ
Լանչ
- տոստերում կարմրեցրած հաց
- 1 աման վարունգային աղցան
Միջանկյալ սնվելու համար
- վարունգի շեյք
Ճաշ
- 300 գրամ ձեր նախընտրած մրգից
Վարունգային աղցանի բաղադրատոմսը
Բաղադրիչներ՝
- 400գ վարունգ
- 200մլ թթվասեր
- թարմ սոխ
- մի փոքր աղ
Պատրաստման եղանակը՝
Կեղևազրկեք վարունգն ու կտրատեք այն: Ապա նախ ավելացրեք աղը, ապա թթվասերն ու կտրատած սոխը և խառնեք ամբողջը:
Վարունգի շեյքի բաղադրատոմսը
Բաղադրիչներ՝
- 1 վարունգ
- 1 խնձոր
- մի քանի տերև սպանախ
Պատրաստման եղանակը՝
Բլենդերով հարեք բոլոր բաղադրիչները: Ըմպեք այն թարմ վիճակում: