Ահա, թե ինչ ռեմիքսներ է կատարել Վաչե Թովմասյանը՝ «Ոսկե դպրոց» ֆիլմի համար ու ինչ ավարտ կունենա այն
ՖՈՏՈԱրմենիա Պրեմիումի եթերով նոր ցուցադրվում է «Ոսկե դպրոց» անունը կրող նոր սիտկոմը, որի հիմքում ընկած է «Ադամանդյա ոստիկան» ֆիլմի սցենարը, համաձայն որի գողը գողոնը թաքցնում է մի վայրում, որը հետո դառնում է հաստատություն և նա փորձում է խաբեության շնորհիվ վերադարձնել գողոնը։
Սիտկոմի երկրորդ սերիայից արդեն պարզ է դառնում, որ հայկական պլագիատը այս անգամ ռեմիքս տարբերակով է ու ֆիլմի հիմքում ընկած է ոչ միայն «Ադամանդյա ոստիկանի» սցենարը այլև հոլիվուդյան այլ ֆիլմերի, որտեղ վատ աշակերտները ամեն ինչ անում են իրենց ուսուցչի /այս դեպքում Վաչե/ «գլխին»։
Հաշվի առնելով այս սցենարային ռեմիքսները՝ կարելի է ենթադրել, որ սցենարի հետևյալ տեսքով է գրված ու սիտկոմը այսպիսի ավարտ կունենա։
Որոշակի ժամանակ անց աշակերտները կհաշտվեն ուսուցչի հետ ու միասին կփորձեն գտնել գողոնը։ Վաչեն կսիրահարվի դասղեկին ու կորոշի փոխվել՝ գողոնը օգտագործելով դպրոցի վերականգնմանը, իսկ Վաչեի մոտ ընկերը կսիրահարվի դպրոցի ուսուցիչներից մեկին։
Հեղինակ՝ Կռիծիկ /Boomnews.am/