Հզոր դիմակ մազերի համար. մեկ ամսում` 15 սմ
ՖՈՏՈԵթե ցանկանում եք շատ արագ երկարեցնել մազերը, ապա փորձեք այս շատ հեշտ դիմակը:
Օգտագործեք այն մեկ ամիս՝ շաբաթը մեկ անգամ, և մազերը կերկարեն 15 սմ-ով:
Անհրաժեշտ բաղադրիչները
- 2 ճաշի գդալ մանանեխի չոր փոշի
- 2 ճաշի գդալ տաք ջուր
- 1 դեղնուց
- 2 թեյի գդալ ձիթապտղի յուղ
- 2 թեյի գդալ շաքարավազ (որքան շատ է շաքարավազը, այնքան ուժեղ է ազդում մանանեխը)
Պատրաստման եղանակը
Մանանեխի փոշին խառնեք ջրի հետ, ավելացրեք մյուս բաղադրիչներն ու լավ խառնեք:
Քսեք գլխամաշկին` խուսափելով մազարմատներին շատ դիպչելուց:
Փաթաթեք գլուխը պոլիէթիլենային տոպրակով, վրայից դրեք տաք գլխարկ կամ փաթաթեք սրբիչով:
Պահեք դիմակը 15 րոպեից մինչև մեկ ժամ` կախված նրանից, թե որքան շատ է այրում մանանեխը:
Դրանից հետո լվացեք մազերը տաք ջրով, ապա՝ շամպունով:
Անհրաժեշտ բաղադրիչները
- 1 ճաշի գդալ հնդյուղ (касторка)
- 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ
- 1 դեղնուց
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները լավ խառնել և քսել մազարմատներին:
Որպեսզի դիմակը լավ ազդի, դիմակը քսելուց հետո խորհուրդ է տրվում գլուխը փաթաթել տաք ցելոֆանով և սրբիչով:
Պահեք դիմակը մեկ ժամից ոչ պակաս:
Դրանից հետո լվացեք գլուխը:
Ահա ևս մեկ դիմակ
1 թեյի գդալ հնդյուղը, 1 ճաշի գդալ մեղրը, 1 հավկիթն ու 2 սոխի հյութը խառնել, քսել մազարմատներին, պահել 2 ժամ և լվանալ: