Քրիստինա Կարապետյանի ոչ ավանդական հարսի զգեստը և պսակադրությունը Արթուր Հակոբյանի քավորությամբ
ՖՈՏՈLife.Tert.am-ը գրում է.
Դերասանուհի Քրիստինա Կարապետյանն ու ռեժիսոր Կարո Նաղդալյանն այսօր ամուսնացան. Էջմիածնի սուրբ Հռիփսիմե եկեղեցում նրանք փոխանակվեցին ամուսնական մատանիներով ու միմյանց հավերժ սիրելու երդում տվեցին։
Tert.am Life–ը ներկայացնում է պսակադրության լուսանկարներն ու Քրիստինայի հարցազրույցը հարսանիքից մեկ օր առաջ։
Եկեղեցու ընտրությունը պատահական չի եղել։ Քրիսիստինան հայտնեց, որ հենց այնտեղ է մկրտվել և որպես սրբի անուն կրում է` սուրբ Հռիփսիմեի անունը։
Ամուսնությունից առաջ Քրիսինան հուզված էր, սակայն դա ոչ թե մտավախությունների, այլ երջանկության հուզմունք էր. «Հուզմունք, իհարկե, կա, սակայն սա այն հուզմունքն է, որն ավելի ամբողջական է դարձնում զգացողութուններս»։
Կյանքի կարևորագույն իրադարձությանը Քրիստինան և Կարոն միասին են նախապատրաստվել։ Կազամակերպչական բոլոր հարցերում, յուրաքանչյուր դետալ ընտրելիս նրանք խորհրդակցել են միմյանց հետ, միայն հարսի զգեստն է, որ Քրիստինան մինչև վերջին պահը թաքցրել է սիրելիից։
Քրիստինան ներկայացավ ոչ ավանդական հարսի զգեստով։ Նա ամբողջությամբ սպիտակ զգեստի փոխարեն նախընտրել է համադրել նուրբ վարդագույնն ու սպիտակը։ Զգեստը կարվել է հատուկ Քրիստինայի համար։ «Հագել եմ հավանածս առաջին զգեստը, որը կարվեց հատուկ ինձ համար։ Ընտրեցի նուրբ վարդագույնի և սպիտակի համադրությունը, քանի որ իմ կարծիքով` այսպես ավելի գեղեցիկ է»,– պատմեց նորահարսը։
Շարունակությունը՝ այստեղ.