Նոյեմբերի 1-ի աստղագուշակ
ՖՈՏՈԽոյ
Նոյեմբերի առաջին օրը և ողջ շաբաթը շատ բուռն սկիզբ կունենա: Ձեր և սիրելի հարաբերությունները շատ բուռն կլինեն, ինչպես դրական, այնպես էլ բացասական առումով: Դուք կխանդեք սիրելին, կվիճեք, բայց ձեր հարաբերությունների սկզբում սերն է և դա ամեն ինչ կհարթի:
Ցուլ
Լարված օր է սպասվում: դուք անգիտակցաբար կախված կլինեք դիմացինի ու շրջապատի կարծիքից, փորձեք դուրս գալ այդ կարծրատիպից և ամեն ինչ լավ կլինի:
Երկվորյակ
Բավական ծանր օր է սպասվում հատկապես սիրելի հետ հարաբերություններում, ձեր շրջապատը պահանջում է օրինականացնել հարաբերությունները, ինչը ձեզ ճնշում է, լսեք միայն ձեր սրտի ձային:
Խեցգետին
Սպասվում է հաճելի հանդիպում հին ընկերոջ հետ: Սիրային ասպարեզում ամեն ինչ կարգին է, ընթանում է իր հունով: Ֆինանսական առաջընթաց կունենաք, ինչը ձեզ ապահովություն զգացում կտա:
Առյուծ
Կյանքի այս փուլում ձեզ մտահոգում են ընտանեկան և ֆինանսական խնդիրները: դուք ուժեղ եք, ունեք բնավորություն, անարդարություն տանել չեք կարողանում, այնպես որ մի հուսահատվեք, ձեր առաջ ծառացած խնդիրներըլուծելի են:
Կույս
Սիրային հարցերում հաջողություն գրանցելու հավանականությունը, որքան էլ զարմանալի է, փոքր է: Մի հուսախաբվեք, պարզապես դեռ ժամանակը չէ, դուք դեռ չեք հանդիպել արժանի մարդու: Ուժերը կենտրոնացրեք աշխատանքի վրա:
Կշեռք
Գործնական առումով ձեր առաջ լայն հնարավորություններ կբացվեն: դուք նորանոր բարձունքներ կգրավեք, առաջընթաց կապրեք գործնականում, բայց շատ մի ուրախացեք, հակառակ դեպքում զգոնությունը կկորցնեք:
Կարիճ
Դուք ամեն ինչ անում եք սեր գտնելու համար, սերը կարծես փախչում է ձեզանից, ամեն ինչ թողեք բախտի քմահաճույքին, զբաղվեք գործով, ընտանիքով, ընկերներով, ժամանակը կգա, և սիրային ասպարեզում ամեն ինչ գերազանց կլինի:
Աղեղնավոր
Իսկակական ժամանակն է կարիերայում առաջընթաց ապահովելու համար: Ցուցաբերեք շրջահայացություն, ճկունություն, աշխատասիրություն և վստահ եղեք, կգնահատվեք:
Այծեղջյուր
Նոր ծանոթություններ հաստատելու համար իսկական ժամանակն է: Նոր ընկերները ձե առաջ նոր ճանապարհներ կբացեն, գործնական նոր առաջարկ կանեն, պաշտոնի բարձրացում կունենաք, միայն եղեք աշխատասեր:
Ջրհոս
Անկեղծություն. Ահա՝ ինչը պետք է լինի ձեր շարժիչ ուժը: Ոչ մի պարագայում ու ոչ մեկին սուտ մի խոսեք, ասեք ճիշտը, եթե անգամ դա դաժան է, հավատացեք, դիմացինները կգնահատեն դա:
Ձկներ
Լավ ժամանակ է շրջապատի կարծիքը ձեր մասին դեպի դրականը ուղղելի համար: Հնարավոր է մինչ այդ դուք ձեր պահվածքով այնքան էլ հավատ չեք ներշնչել շրջապատին, այնպես որ փորձեք ձեր ցուցադրել լավագույն լույսի ներքո: