Անֆիսա Չեխովան կառաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններին, եթե...
ՖՈՏՈԱնֆիսա Չեխովան կառաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններին, եթե Ինստագրամում ունենա 200հազ. լայկ:
Մենք ուրախ կլինենք, մեր կուսակցության կողմից ներկայացնել ձեր թեկնածությունը: Դուք մեր երկրի ամենաճանաչված և հայտնի անձանցից մեկն եք: Մեր կարծիքով հենց դուք կարող եք արդյունավետ կերպով ներկայացնել ժողովրդի շահերը և պահանջները հիմնական հեռուստաալիքներով, ինչպես նաև այլ լրատվամիջոցներում: Ըստ մեր կանխատեսումների, ձեր օգտին կքվեարկեն ընտրողների 20-30%-ը»:
Հաղորդավարուհին խոստովանեց, որ երբեք չի մտածել զբաղվել քաղաքականությամբ, այդ իսկ պատճառով, երբ նման առաջարկ ստացավ, ցնցված էր և հուզված, դա շատ անսպասելի էր: Նա որոշեց քվեարկություն հայտարարել Ինստագրամի իր էջում, եթե ստանա 200հազ. լայկ, ապա կհամաձայնի առաջարկին և կներկայացնի իր թեկնածությունը նախագահական ընտրություններին:
«Ես իհարկե ցանկություն ունեմ պաշտպանել երեխանների, ծերերի, թոշակառուների շահերը, սակայն քաղաքականությունն ինձ երբեք չի ձգել: Ղեկավարել այսպիսի հսկայական երկիր, այնքան էլ հեշտ գործ չէ: Իհարկե, բարի գործերի և դրական լիցքերի կարիք կա ամենուր՝ թե հեռուստատեսությունում, թե քաղաքականությունում... Քանի որ «Բարի Գործեր» կուսակցության ղեկավարն ինձ վստահեցնում է, որ կստանամ ընտրողների ձայների ամենաքիչը 20%-ը, ապա ես ցանկանում եմ համոզվել, թե արդյոք դա հնարավոր է. Եթե Ինստագրամում ստանամ 200հազ. լայկ, ապա նախագահական ընտրություններին, կառաջադրեմ իմ թեկնածությունը «Բարի Գործեր» կուսակցության կողմից»:
Մեկ օրվա ընթացքում նա ստացել է 25հազ. լայկ: Սպասում ենք շարունակությանը...