Օրվա բաղադրատոմը. Արագ պատրաստվող համեղ աղանդեր Օրվա բաղադրատոմը. Արագ պատրաստվող համեղ աղանդեր
ՖՈՏՈԵրբեմն ցանկանում ենք պատրաստել որևէ յուրահատուկ քաղցրավենիք, որը կլինի համեղ և արագ պատրաստվող:
Անհրաժեշտ են.
1. 500 գր. թթվասեր
2. 300 գր. դեղձ կամ ցանկացած այլ միրգ
3. 100 գր. քաղցր կրեկեր կամ այլ թխվածքաբլիթ
4. 100 գր. շաքարավազ
5. 15 գր. ժելատին
6. 50 մլ. տաք ջուր
7. Մեկ պտղունց վանիլին
Պատրաստման եղանակը.
1. Միացրնել ժելատինը և տաք ջուրը, խառնել մինչև ժելատինը լուծվի
2. Կտրատել մրգերը, կարելի է վերցնել նաև պահածոյացված
3. Մանրեցնել քաղցր կրեկերները կամ այլ թխվածքաբլիթ
4. Խառնել թթվասերը, շաքավազը և վանիլինը, ավելացնել ժելատինը ոչ տաք վիճակում
5. Ստացված զանգվածին ավելացնել կտրատած մրգերը, կրեկերը, զգուշորեն խառնել
6. Ստացված զանգվածը լցնել խորը տարրայի մեջ, դնել սառնարանը
7. Երբ սառչի, մի քանի վայրկյան պահել գոլորշու վրա, այնուհետև զգուշորեն շրջել
Բարի ախորժակ: