KIC 8462852`Տիեզերքի ամենահանելուկային աստղը
ՖՈՏՈKIC 8462852 աստղը, որը գտնվում է Երկրից 1480 լուսնային տարի հեռավորության վրա՝ Կարապի համաստեղությունում, գրավել է աստղագետների ուշադրությունը դեռևս 2015 թ.: Եղել են կարճատև պահեր, երբ աստղի պայծառությունն իջել է 22%-ով: Մինչ այդ գիտությունը երբեք չէր հանդիպել աստղի այդպիսի խավարման, այդ պատճառով էլ երևույթի հստակ պատճառը ոչ ոք մինչ օրս չի կարողանում նշել:
Աստրոֆիզիկների կողմից առաջարկված տարբերակներից մեկն այն է, որ աստղի շուրջ գոյություն ունի այսպես կոչված Դայսոնի ոլորտը:
Այս ոլորտի առկայության դեպքում հեշտ է բացատրելը աստղի պայծառության փոփոխությունը: Համաշխարհային լրագրերում հայտնվեցին խորագրեր Դայսոնի ոլորտի գոյության վերաբերյալ:
Չնայած դրան՝ կային նաև գիտնականներ, որոնք, միևնույն է, այմոլորակային քաղաքակրթություններին էին վերագրում աստղի հետ կապված երևույթը: Իհարկե դա մոտ չէր իրականությանը, այդ պատճառով էլ գիտնականները սկսեցին առավել խորը հետազոտություններ իրականացնել: Ավելի ուշ նրանք առաջարկցին, որ հնարավոր է՝ Թոբիի (այս աստղին նաև այսպես են անվանում) շուրջը ուղեծրով պտտվում են տիեզերական փոշիներ կամ գազեր, որոնք առաջացել են, օրինակ, երկու գիսաստղերի բախումից: Իսկ դրանց ոչ պարբերականությունը պայմանավորված է նրանով, որ աղետը տեղի է ունեցել վերջերս և դրա բաղադրիչներն այժմ գտնվում են գրավիտացիոն տատատնումների մեջ:
Թվում էր, թե աստղի շուրջ քննարկումները դադարել էին, սակայն վերջին ուսումնասիրությունը՝ անցկացված Փասադենայում Կարնեգիի համալսարանի մասնագետների կողմից, նոր բացահայտումներ է առաջ բերել: Բանն այն է, որ գիտնականները անալիզի են ենթարկել բազմաթիվ տվյալներ՝ հավաքված ուղեծրային աստղադիտակների միջոցով վերջին 11 տարիների ընթացքում: Արդյունքում պարզել են, որ KIC 8462852 աստղն այս ժամանակահատվածում երկու անգամ ավելի պայծառ է, քան իր քռավելագույն պայծառությունն է:
Այս արդյունքները վկայում են այն մասին, որ աստղի պայծառության վրա ազդում են գազզային ամպերն ու փոշիները: