10 հայ հայտնիներ, ովքեր իրականում այլ բանով պետք է զբաղվեին
ՖՈՏՈՀայկական շոուբիզնեսում կան շատ հայտնիներ, ովքեր չեն զբաղվում իրենց հիմնական մասնագիտությամբ, ավելին՝ նրանցից շատերի մասնագիտությունը առհասարակ կապ չունի շոուբիզնեսի հետ, բայց նրանք կարողանում են թե շոու անել, և թե այն դարձնել բիզնես:
Արամ Սարգսյանը կամ ինչպես հանրությանն է հայտնի Արամ MP3-ըմասնագիտությամբ դեղագործ է: Ավարտել է Երևանի Պետական Բժշկական համալսարանը: Չնայած՝ դեռ մանկուց ներգրավված եղել է տարբեր երգչախմբերում, երազել է մեծ բեմերի մասին, բայց ընդունվել է դեղագործական ֆակուլտետ: Արամ Սարգսյանին MP3 մականունով <<կնքեցին>> դեռևս <<32>> ակումբում 2006 թվականին: Հենց այդ ժամանականերից էլ, կարելի է ասել, նա մուտք գործեց հայկական շոուբիզնես:
Աշոտ Լյուդվիգովիչ Միքայելյան
Արամ MP3-ի հետ նույն տեղից սկսել,բայց նույն ճանապարհը չի շարունակել հումորիստ Աշոտ Միքայելյանը՝ նույն ինքը՝ Աշոտ Լյուդվիգովիչը: Աշոտ Լյուդվիգովիչը նույնպես ավարտել է Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական համալսարանը՝ մանկաբուժության ֆակուլտետը: Սա այն եզակի դեպքերից է, երբ նախապատվությունը տրվեց բուն մասնագիտությանը: <<32>> ակումբում հանդես գալուց հետո Աշոտ Լյուդվիգովիչը չշարունակեց հումորիստի կարիերան՝ ընտրելով պլաստիկ վիրաբուժությունը:
Սիրուշո
Այս անգամ Երևանի Պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետն է ավարտել Սիրանույշ Հարությունյանը՝ նույն ինքը Սիրուշոն: Նա նույնպես մանկուց զբաղվել է երաժշտությամբ, բայց որպես մասնագիտություն ընտրեց միջազգայնագիտությունը:
Տպավորություն է՝ Բժշկական համալսարան ընդունվելու համար պետք է որևէ տաղանդ ունենաս: Համալսարանի հաջորդ տաղանդավոր շրջանավարտը Գրիշա Աղախանյանն է: Նա ավարտել է ատամնաբուժական ֆակուլտետը: հաղորդավար-շոումենը հարցազրույցներից մեկում նշել էր, որ երբ <<գործերն այնքան էլ լավ չէին>>, տղան Գրիշային ասել էր. <<Պա՛պ, դու ատամնաբույժ էիր, չէ՞>>:
Գարիկ Մարտիրոսյան
Հումորիստ և հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանը նույնպես ավարտել է Երևանի Պետական Բժշկական համալսարանը՝ ստանալով նյարդաբան-թերապևտի որակավորում:
Եգոր Գլումովը կամ Գոռ Գրիգորյանն էլ ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Իր ինքնակնսագրությունը ներկայացնելուց Եգորը նշում է, որ ինքը ծնվել է ռադիոտանը: Քչերը գիտեն, որ Եգոր Գլումովը ծառայել է ու հասել մինչև կապիտանի կոչման:
Գարիկ Պապոյան
Թեև Գարիկ Պապոյանը մականուն չունի, բայց դարձյալ ունի այլ մասնագիտություն: Գարիկն ավարտել է Երևանի հայ-ռուսական պետական համալսարանը կամ պարզապես Սլավոնական համալսարանի զբոսաշրջության և գովազդի ֆակուլտետը:
DJ Smoke
Իրավաբան, ով զբաղվում է DJ-ությամբ: Նույն ինքը Արմեն Ալքամյանը մասնագիտությամբ դատափորձագետ է: DJ-ը զբաղվել է նաև պարային արվեստով:
Հաղորդավար, բազմաթիվ երգերի խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանն էլ ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարևժական համլսարանիպատմաիրավագիտության ֆակուլտետը: Ավարտելով այն, անմիջապես արդեն 2001 թվականին ընդունվել է Հայաստանի Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիայի հաղորդավարական բաժին ու միաժամանակսկսել կարիերան ռադիոյում:
Դերասան Վարդան Պետրոսյանի որդին՝ Հայկ Պետրոսյանը մասնագիտությամբ ոչ դերասան է, ոչ էլ երաժիշտ: Հայկն ավարտել է Երևանի Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Իսկ այ դաշնամուր և կիթառ սովորել է նվագել ինքնուս: