Հազի ու մրսածության դեմ պայքարելու ամենահզոր միջոցը. Այն բարձրացնում է նաև իմունիտետը՝ պաշտպանելով հետագա վարակներից
ՖՈՏՈԱշուն-ձմեռ եղանակային ընթացքը հաճախ է ուղեկցվում մրսածությամբ և գրիպով, որը բերում է իր հետ նաև անտանելի հազ: Դեղատներում կան բազմաթիվ դեղամիջոցներ, սակայն դրանք միայն այդ պահին են թեթևացնում:
Առաջարկում ենք ձեզ մի տնական բաղադրատոմս՝ հազի դեմ պայքարելու համար, որը ակնթարթորեն և երկար ժամանակով թեթևացնում է նաև մրսածության ախտաշանները : Բացի այդ այս դեղամիջոցը թույլ է տրվում օգտագործել նաև փոքրերին:
Տնական միջոց հազի դեմ
Հարկավոր է
- 2 թ/գ կիտրոնի հյութ
- 1 թ/գ մեղր
- 0,5 բաժակ ջուր
- 1թ/գ շաքարավազ
- 0,5 թ/գ աղացած իմբիր
- 0,5 թ/գ սխտորի փոշի
Պատրաստումը
- Բոլոր բաղադրիչները բացի ջրից լցրեք բլենդերի մեջ և խառնեք: Պետք է ստացվի բավականին թանձր մածուկ:
- Դրանից հետո ավելացրեք ջուրը, խառնեք լցրեք փոքրիկ կաթսայի մեջ և դրեք կրակին:
- Հասցրեք եռման աստիճանի և եփեք այնքան, մինչև զանգվածը կթանձրանա:
- Քաղցրավենիքի կամ հատուկ փոքրիկ կաթիլանման ձևամանների մեջ լցրեք զանգվածից:
- Օգտագործեք օրական 2–3 կաթիլ և հազն ու մրսածությունը պարզապես կչքվեն:
- Այս տնական դեղամիջոցը, անպայման կօգնի ձեզ, քանի որ դրա բաղադրության մեջ գնում է իմբիր, որը ամրացնում է իմունիտետը, սխտոր, որն օժտված է հակբակտերիալ հատկություններովերով, մեղր, որն անտիսեպտիկ միջոց է և կիտրոն , որոնք հզոր կերպով պայքարում են տարեր սեզոնային հիվանդություններ են: