Աղջիկները, ովքեր երկար ժամանակ միայնակ են, ավելի երջանիկ են․ ահա թե ինչու
ՖՈՏՈԳրող և լրագրող Հոլլի Ռիորդանը Thought Catalog ամսագրում հրապարակել է մի շատ հետաքրքիր նյութ միայնակ կանանց մասին։ Այնտղ դուք կարող եք գտնել կանանց միայնության պատճառները և հետևանքները։ .
Ձեզ ենք ներկայացնում այդ հետաքրքիր նյութը։
Հնարավոր է, ավագ դպրոցում նրանք մնացել են մենակ։ Լինել ինչ-որ մեկի աղջիկը նրանց համար անսովոր է։ Հնարավոր է, նրանք ունեցել են մի քանի նոր հանդիպումներ, իրենց հին ընկերներից հետո, բայց նրանց մոտ ոչ մի լուրջ հարաբերությունների չեն ստացվել։
Հնարավոր է, նրանք որոշել են մի փոքր հանգստանալ հանդիպումներից և մնալ միայնակ, չնայած, որ շատ ուզում են գտնել իրենց երջանկությունը։
Ցանկացած իրավիճակւմ, աղջիկները, ովքեր երկար ժամանակ չեն կառուցում հարաբերություններ, վերջիվերջո դառնում են ավելի երջանիկ քան մյուսները։
Երջանիկ են, քանի որ զգում են իրենց հարմարավետ միայնության մեջ։ Կարող են հանգիստ քնել դատարկ անկողնում։ Կարող ենք գնալ խանութ կամ գնել սնունդ սուպերմարկետից և չզգալ այդ իրավիճակում անհարմար, քանի որ նրանք կողքին չկա ոչ ոք, ով կարող է կիսել նրանց հետ այդ պահը։ Նարնք օգտվում են այն փաստից, որ մենակ են։
Նրանք երջանիկ են, քանի որ ունեն ժամանակ իրենց վրա կենտրոնոնալու համար, հասկանալու, ի՞նչն է նրանց համար իսկապես կարևոր։ Նրանք մնում են կապի մեջ իրենց ընկերների հետ, այլ ոչ թե խուսափում են նրանց հետ հանդիպումից։ Նրանք իրականացնում են իրենց երազանքները, այլ ոչ թե թողնում, որ դրանք խորտակվեն։ Նրանք գնում են և վերցնում։ Եվ ոչ մի մարդ չի կարող կանգնել նրանց ճանապարհին։
Նրանք երջանիկ են, քանի որ գիտեն, ինչ է նշանակում լինել անկախ։
Նրանք ունեն բավական գումար, որպեսզի վճարեն բնակարանի վարձը և բավարար իմացություն, որպեսզի հոգ տանեն իրենց մասին։ Նրան իմպրովիզացիաների սիրահար են։ Ինտելեկտուալ կանայք, ովքեր ունեն միջոցներ, որպեսզի լավը դարձնեն իրենց կյանքը։
Նրանք երջանիկ են, քանի որ հիշում են, որ սերը չպետք է լինի տիեզերքի կենտրոնում, միակ պատճառը առավոտը արթնանալու։ Դրա փոխարեն, որպեսզի հետևեն տղաներին, նրանք հետևում են իրենց երազանքներին։ Նրանք ձգտում են այն ապագային, որին արժանի են։
Աղջիկները, ովքեր երկար ժամանակ միայնության մեջ են գտնվում չեն հերքում այդ փաստը, քանի որ նրանք սովոր են այդ ապրելաոճին։ Նրանց չի անհանգստացնում այն, որ նրանք երբեք չեն ամուսնանա։ Նրանք չեն անհանգստանում այն բանի համար, որ կմնան մենակ։ Նրանց համար հաճելի է լինել լռության և հանգստության մեջ։
Նրանք ոչ միայն հանդուրժում են միայնությունը, այլ վայելում այն։
Եվ եթե այդպիսի աղջիկները գտնում են ինչ-որ տղամարդու, ապա նա հատուկ մարդ է։ Այդ տղամարդը հիմնականում լինում է այնպիսինը, որ խրախուսում է և օգնում նրան առաջ շարժվել, որպեսզի հասնի իր նպատակին։ Այդպիսի տղամարդը հասկանում է, որ կինը ունի իր սեփական կյանքը և որ նա չի պատրաստվում իր պլանները խափանել հանուն սիրո։
Այսպիսի աղջիկները երբեք չեն կորցնում անհատականությունը։ Նրանք երբեք չեն թույլ տալիս իրենց հրաժարվել իերնց պլաններից հանուն ինչ-որ մեկի։ Նրանք կհանդիպնե միայն այն մարդու հետ, ով կստիպի իրենց զգալ ուժեղ, ով կդարձնի նրանց ավելի երջանիկ։