Այս կոշիկն արտադրված է եզակի օրինակով և արժե 15 միլիոն դոլար․ միայն տեսեք, թե ինչից է այն պատրաստված
ՖՈՏՈԲրիտանացի դիզայներ Դեբի Ուինգեմը Դուբայում ցուցադրել է աշխարհի ամենաթանկ կոշիկը։ Նոյեմբերի 1-3-ը Raffles Salon-ում մոդելավորողը ցուցադրել է մասնավոր հաճախորդի համար պատրաստված մի զույգ ամառային կոշիկները։ Հաճախորդը ցանկացել է անհայտ մնալ։
Կոշիկի արժեքը 15 մլն դոլար է։ Այն կարված է ոսկե թելով, զարդարված պլատինով և 1000 ադամանդներով։ Սակայն դրան հատուկ արժեք են տալիս 3 կարատանոց 2 վարդագույն ադամանեները, որոնց արժեքը 4.4 մլն դոլար է, և 1 կարատանոց 2 կապույտ ադամանդները, որոնցից յուրաքանչյուրի արժեքը 1.9 մլն դոլար է։