BMW-ն ներկայացրել է 430 ձիաուժ հզորությամբ M3 CS սեդան
ՖՈՏՈԳերմանական BMW ավտոարտադրողը ներկայացրել է նոր M3 CS սեդան, որի շարժիչի հզորությունը 430 ձիաուժ է: Մոդելի արտադրությունը կսկսվի 2018 թ. մարտին:
Ավտոմեքենան հագեցած կլինի ռոբոտացված յոթաստիճան փոխանցման տուփով, հատուկ արտանետման համակարգով և կախոցով Competition Package լրակազմից:
BMW-ն կթողարկի M3 CS-ի ընդհանուր 1 200 նմուշ:
Ավտոմեքենայի գինը ներկայումս հայտնի չէ: