Առյուծներ, մի կենտրոնացեք մանրուքների վրա. Նոյեմբերի 11-ի աստղագուշակ
ՖՈՏՈԽոյ
Բավական հարմոնիկ օր է: Ամեն ինչ իր հունով գնում է: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը ձեզ կհոգնեցի, այնպես որ ձեզ հետևեք:
Ցուլ
Ինչպես գործում, այնպես էլ աշխատանքում կարիք կլինի վերաիմաստավորել ամեն ինչ: Հոգեպես ճնշված եք, վերաիմաստավորումը կօգնի դուրս գալ իրավիճակից:
Երկվորյակ
Մի նեղացրեք ձեր հարազատներին, կոնֆլիկտային իրավիճակներ կլինեն, բայց զսպեք ձեզ, աջ ու ձախ մի կոպտեք, և օրը լավ կավարտվի:
Խեցգետին
Ուշադրություն դարձրեք ձեր ֆինանսական վիճակին: Վերջին ժամանակներս շատ եք ծախսում, զգոն եղեք և ամեն ինչ նորմալ կլինի:
Առյուծ
Մի կենտրոնացեք մանրուքների վրա, կենտրոնացեք գլխավորի վրա: Մանրուքների վրա կենտրոնանալով կվնասեք միայն ու միայն ձեր նյարդերը ու ոչ այլ բան:
Կույս
Մի կարևոր հարց կա, որը լուծում է պահանջում: Փորձեք ձեր ուժերով լուծել դա, մի դիմեք ոչ մեկի և մի հարցրեք ոչ մեկի խորորդը:
Կշեռք
Աշխատանքի, գործի հետ կապված հարցերում անհանգստություն ունեք: Լարվածություն իհարկե կա, բայց դա այն հարցը չէ, որի համար արժե նյարդերը փչացնել, լուռումունջ ձեր գործը կատարեք և ամեն ինչ լավ կլինի:
Կարիճ
Կարիերայում դռներ կբացվեն ձեր առաջ, ձեզ մնում է միայն վերցնել ճակատագրի և ձեր աշխատասիության պտուղները, բայց մի թուլացեք:
Աղեղնավոր
Որոշում կկայացնեք, բայց կկասկածեք ձեր ճշմարտացիության մեջ, քանի որ կողքից մարդիկ կփորձեն ձեզ հակառակը համոզել, իմացեք՝ դուք ճիշտ եք, լսեք ձեր ներքին ձայնին:
Այծեղջյուր
Անձնական կյանքում ամեն ինչ նորմալ է, ոչ մի հիասթափություն չեք ապրի, սիրելի հետ ամեն ինչ գերազանց է, ինչը չես ասի գործնականում, բայց երկու երնեկ մի տեղ չի լինում:
Ջրհոս
Կհանդիպեք հին ընկերոջ, շատ պատահական, և հնարավոր է, հենց նրա հետ սկսվեն սիրային հարաբերություններ, բայց մի շտապեք միանգամից պապագայի պլաններ կազմել:
Ձկներ
Տանն անախորժություններ են սպասվում, հարազատների հետ կոնֆլիկտ կունենաք, բայց զուսպ եղեք, չափավոր՝ բառերում, և օրը կվերջանա լավ տրամադրությամբ: