Թեստ. Ընտրությունը կբացահայտի ձեր ներաշխարհի գաղտնիքները
ՖՈՏՈԵրբեմն պատահում է, որ զրուցակիցը գրավում և հիացնում է դիմացինին: Երբ մարդը խոսում է իր սիրելի զբաղմունքների մասին, նա դրական լիցքեր է արտացոլում, որը գրավում է դիմացինին: Ընտրություն կատարելիս կենտրոնացեք էներգիայի վրա, ընտրեք այն աչքն, որը ձեզ ավելի շատ է գրավում:
1. Դուք այնպիսի անձնավորություն եք, որն ընդունում է այն ամենն, ինչ առաջարկում է կյանքն, այդպիսով ձեռք բերելով գիտելիքներ և փորձ: Դուք ինքնամփոփ անձնավորություն եք, որը չի խոսում իր խնդիրների մասին, սակայն մասնակցում է այլ անձանց խնդիրների լուծմանը:
2. Դուք ուսումնասիրում եք հարցի խորությունը՝ փորձելով հասկանալ յուրաքանչյուր քայլի հետևանքը: Սիրում եք առանձնանալ, լռության մեջ մտորել: Եթե ձեզ անպաշտպան եք զգում, երբեք դա հանրությանը ցույց չեք տա:
3. Շրջապատը ձեզ արտասովոր մարդ է համարում: Դուք հետաքրքրություններ ունեք, որոնք կիսում եք միայն շատ մտերիմ ընկերների հետ: Դուք յուրահատուկ հակումներ ունեք և շրջապատի կարծիքը ձեզ այնքան էլ չի հետաքրքրում:
4. Դուք բավականին բարդ անձնավորություն եք, սակայն ձեր մտերիմներն ընդունում և սիրում են ձեզ: Ձեր տրամադրությունը փոփոխական է և հաճախ եք ծայրահեղությունների մեջ ընկնում:
5. Շատ զգայուն անձնավորություն եք, հաճախ դուք ցավ եք զգում արտահայտություններից և արարքներից, որոնք ուրիշների համար ոչ մի նշանակություն չունեն: Լացը ձեզ համար դժգոհությունը, ցասումը, հիասթափությունն արտահայտելու միջոց է:
6. Ձեր հոգում կան վերքեր և սպիներ, որոնց դեմ դուք ամեն օր պայքարում եք: Ձեր զգացմունքների մասին շրջապատին չեք պատմում, այդ պատճառով էլ ձեզ համարարում են փակ անձնավորություն: Ապրումներն ու դժվարությունների հաղթահարումը ձեզ դարձնում են ուժեղ և դիմացկուն:
7. Դուք բարի և հասուն անձնավորություն եք, ազնիվ եք, տանել չեք կարողանում անարդարությունն ու սուտը: Փորձում եք ձեր բարությամբ և ազնվության հակազդել այդ ամենին:
8. Դուք սիրահարված եք ձեր աշխատանքին, որը կատարում եք մեծ ոգևորությամբ և նվիրվածությամբ: Կարող եք աշխատել այնպիսի ռիթմով, որն ուրիշների համար անհնար է: Դուք բռնկվող եք, այդ պատճառով էլ այնպիսի զբաղմունք եք գտնում, որը ձեզ կհանգստացնի:
9. Դուք թափանցիկ անձնավորություն եք, ձեզ երբեք չի կարելի կասկածել երկակի խաղի մեջ: Հեշտությամբ եք հասկանում, արդյոք կարելի է վստահել դիմացինին, թե ոչ: Ձեզանից հաճախ են խորհուրդ հարցնում: