Վաչե Ամարյանը՝ իր և Տաթևիկ Ադումյանի սիրավեպի մասին ...
ՖՈՏՈԵրեկվանից համացանցը ողողված է Վաչե Ամարյանի բաժանման մասին լուրերով: Խոսակցություններ են պտտվում, որ նա սիրավեպ ունի Տաթևիկ Ադումյանի հետ և հենց դա է դարձել նրա բաժանման պաճառը:
Videolur.info կայքը փորձեց Վաչեից տեղեկանալ, թե որքանո՞վ են շրջանառվող լուրերը համապատասխանում իրականությանը: Ինչպես նշեց երգիչը դրանք սուտ լուրեր էին:
«Ես շատ եմ սիրում կնոջս և երբեք բաժանվելու միտք անգամ չեմ ունեցել: Դրանք պազապես բանբասանքներ են, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Իսկ ինչ վերաբերվում է իմ և Տաթևիկի սիրավեպին, ասեմ, որ մենք պարզապես գործընկերներ ենք և ունենք միայն գործնական հարաբերություններ: Այն սերը, որ կա մեր մեջ մնում է էկրաններից այն կողմ և չկա իրական կյանքում:» - ասաց Վաչեն:
Ուրախ ենք, որ զույգի կյանքում ամեն ինչ կարգին է և բաժանման մասին լուրերը կեղծ էին:
Մաղթում ենք նրանց երկար և երջանիկ կյանք: