«Ես ողջ ու առողջ եմ». Գայանե Ասլամազյանը հերքում է ավտովթարի լուրերը
ՖՈՏՈԵրեկ էլեկտրոնային լրատվամիջոցներում լուրեր են տարածվել, որ դերասանուհի, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը վթարի է ենթարկվել։
Գայանեն իր պաշտոնական էջում հերքել է լուրն ու գրել.
«Հարգելի ընկերներ և պարզապես բարին կամեցող լավ մարդիկ, ես ողջ և առողջ եմ, գտնվում եմ Հայաստանում։ Ավտովթարի մասին շջանառվող լուրը սուտ է։ Շնորհակալ եմ, որ այդչափ ուշադիր եք իմ անձի նկատմամբ»։
Որպես ապացույց` Գայանեն ներկայացրել է նոր լուսանկար և ավելացրել. «Որպես ապացույց ասեմ, որ մեծ պատիվ ունեի մեկ հարթակի վրա գտնվել Նարա Սուրենովնայի հետ և ստանալու շնորհակալագիր հայկական հեռուստատեսությունում ներդրածս ավանդի համար»։