Հա, հղի եմ, գնացել եմ ԱՄՆ, որ ազատվեմ երեխայից. Անի Երանյանի սկանդալային հայտարարությունը
ՖՈՏՈԱնի Երանյանը նախորդ ամիս BRAVO.am-ի հետ բացառիկ զրույցում առաջին անգամ խոսեց Մոսկվայում բնակություն հաստատելու եւ կյանքի նոր մարտահրավերների մասին: 40 հազարից ավելի դիտում գրանցած հրապարակումը լայնորեն քննարկվեց, ոմանք էլ դերասանուհու որոշումը պայմանավորեցին անձնական խնդիրների, հղիության հետ, ինչը նա իբր գաղտնի է պահում: Հենց այդ «գաղտնիության քողն» էլ կփորձենք հանել այս անգամ՝ ներկայացնելով զրույցի երկրորդ հատվածը:): Անի Երանյանը «Մտածում են` հղի եմ» Ամեն տարի ինձ հետ կապված համընդհանուր քննարկման մի թեմա լինում է: Մի շրջան փոքր-ինչ գիրացել էի, եւ կայքերը գրեցին, որ հղի եմ: Մեկ շաբաթ ամեն օր հետեւել ենք, թե ինչ զարգացումներ են լինելու: Նյութերի վերնագրերն այնքան ծիծաղելի էին. նախ գրել էին` «Հղի՞ է», հետո հաստատել էին, այնուհետեւ ենթադրյալ երեխայի հայրիկի անունն էին գրել:):
Հետոհայտարարեցին` «Անին գնացել է ԱՄՆ, որ ազատվի երեխայից», իսկ նիհարելուցս հետո էլ գրեցին, որ ազատվել եմ: Մինչ օրս իմ ավտովթարի հետ կապված լուրեր են շրջանառվում. վերջերս ծանոթներիցս մեկին վստահեցրել էին՝ «Անին այդ ժամանակ լողազգեստով է եղել», նա էլ հարցրել էր` արդյոք դեպքի վայրում է եղել ու իր աչքով է տեսել, եւ ստացել էր հետեւյալ պատասխանը` «Հորս արեւ»: Օրերս էլ մի նյութ էին ուղարկել, որը վերնագրված էր` «Եթե Անի Երանյանը այսպես շարունակի, շուտով կմահանա»:
Շարունակությունն՝ այստեղ: