Սա պետք է իմանան բոլորը․ 21 հոգեբանական գաղտնիք պրոֆեսիանալներից, որոնք կօգնեն մարդկանց «կարդալ» ինչպես գիրքը
ՖՈՏՈՀավանաբար մեկ անգամ չեք մտածել այն մասին, թե ինչքան լավ կլիներ, եթե կարողանայիք կարդալ շրջապատի մարդկանց մտքերը:
Ոմանց այդ հարցում օգնում է ինտուիցիան, սակայն եթե նմանատիպ կարողությունների չեք տիրապետում, ապա մնում է միայն մի բան՝ սովորել հասկանալ մարմնի լեզուն:
Գաղտնիք չէ, որ ոչ վերբալ շփման օգնությամբ մենք ստանում ենք 55 տոկոս տեղեկատվություն: Այդ մասին առաջին անգամ չէ որ ասել է հայտնի ավստրալիացի գրող Ալան Պիզը:
Դեմքի միմիկան, ժեստերը և մարմնի շարժումներն ընդունակ են դեն նետել մարդու դիմակը՝ հայտնի դարձնելով նրա իրական մտքերն ու զգացմունքները:
Առաջարկում ենք ուշադրություն դարձնել ազդանշաններին, որոնք մեզ ուղարկում են շրջապատի մարդիկ՝ առանց այդ մասին կասկածելու:
1. Կոպերի ծածկում
Եթե մարդը ձեզ հետ շփվելիս՝ ծածկում է կոպերը, ապա իմացեք, նա փորձում է թաքնվել, պաշտպանել ինքն իրեն արտաքին աշխարհից: Ընդ որում՝ դա բնավ էլ չի նշանակում, որ զրուցակիցը ձեզնից վախենում է:
Հակառակը՝ նա ուզում է ձեզնից ազատվել, քանի որ դուք կարող եք նրան ձանձրացնել: Փակեց աչքերը, ուրեմն անհետացեք:
2. Բերանը փակել ձեռքով
Դա այն բանի վառ ապացույցն է, որ մենք բոլորս գալիս ենք մանկությունից: Հիշե՛ք, թե դուք ինչպես էիք փակում բերանը ձեռքի ափով, երբ չէիք ուզում ինչ-որ բան պատմել: Մեծ տարիքում նույնպես այդպես է:
Մի քանի մատով կամ բռունցքով փակված բերանը մեզ օգնում է զսպել որոշ բառերի արտաբերումը: Երբեմն այդ ժեստը թաքցվում է հորանջելու տակ:
3. Երբ կծում է ակնոցի թևերը
Տեսնում եք, որ ձեր ծանոթը մտախոհ կերպով կծում է ակնոցի թևերը, ապա շտապեք աջակցել ու ուրախացնել նրան: Նա ակնհայտորեն ինչ-որ բանից մտահոգ է և ենթագիտակցաբար ձգտում է անվտանգություն զգալ, ինչպես մանուկ ժամանակ մոր գրկում:
Ի դեպ՝ մատիտի, գրչի, մատի կամ ծխախոտի ծայրերը ծամելը, և անգամ մաստակը վկայում են վերոնշյալի մասին:
4. Դեմքի ցուցադրություն
Որպես կանոն՝ այդ ժեստն օգտագործվում է հակառակ սեռի ուշադրությունը գրավելու համար:
Կզակով հենվելով երկու ձեռքերի վրա՝ մենք ցուցադրում ենք դեմքը, ինչպես խանութի դիմապակին, կարծես ասելով. «Ահա ես իմ ամբողջ գեղեցկությամբ, հիացեք իմ գեղեցկությամբ»:
Տղամարդիկ հատկապես պետք է հիշեն այս ժեստի մասին, որպեսզի ժամանակին հաճոյախոսեն տվյալ կնոջը:
5. Կզակը շոյել
Այդ ժեստի դեպքում մարդը փորձում է որոշում կայացնել: Ընդ որոշում՝ այդ ժամանակ մարդու հայացքը կարող է ուղղված լինել վերև կամ ներքև:
Դժվար թե այդ պահին նա գիտակցի, թե կողքից ինչպիսի տեսք ունի, քանի որ ամբողջությամբ ընկղմված է մտքերի մեջ:
6. Ձեռքերը խաչել
Ամենաշատ տարածված ժեստերի մեկն է: Զարմանալի չէ, որ այդ դիրքում մարդիկ իրենց առավելապես հարմարավետ են զգում: Այդպիսի դիրքը թույլ է տալիս տարբերվել ուրիշներից:
Մենք հաճախ այդ ժեստն օգտագործում ենք, երբ ինչ-որ բանից դժգոհ ենք: Կրծքերի շրջանում ձեռքերը խաչելը զրուցակցի բացասական տրամադրվածության ակնհայտ ազդանշան է:
7. Կծկված դիրք ընդունել
Համաձայնեք, որ սա համեմատաբար բաց դիրք է: Ձգտելով դուր գալ տղամարդուն՝ կինը սկսում է իրեն ավելի նպաստավոր լույսի տակ ցուցադրել: Նա հետույքը հետ է տալիս, որպեսզի կուրծքն ընդգծի, և որպես կանոն՝ խաչում ոտքերը:
Ներքև գցած ձեռքերը զրուցակցի նկատմամբ առավելագույն ուշադրության և հետաքրքրության ազդանշան է:
8. Կրծքավանդակով դեպի առաջ
Երբ մարդը զրուցակցի նկատմամբ համակրանք է տածում և պատրաստ է նրա հետ երկխոսության մեջ մտնել, սովորաբար կրծքավանդակով դեպի առաջ է նստում: Այդ դիրքում կարող են ոտքերը նույն տեղում մնա:
9. Աթոռին հենված դիրք
Այս դիրքում մադը հասկացնում է, որ խոսակցությունը ձանձրալի է: Հնարավոր է, որ նա անհարմար է իրեն զգում զրուցակցի հետ:
10. Հենվել կրունկների վրա
Այո, այդպես անում են ոչ միայն երեխաները, այլև մեծահասակները: Դա նշանակում է, որ մարդն ուժեղ անհանգստանում է:
11. Ձեռքերը շփել
Համարվում է, որ ձեռքերն արտահայտում են այն, ինչ մտածում է գլուխը: Ձեռքերի շփումը որպես կանոն՝ նշանակում է, որ մարդը դրական ակնկալիքներ ունի, և հույս ունի, որ կհասցնի ամեն բան անել:
Մի խոսքով՝ մենք այդպես ենք անում, երբ մտածում ենք սպասվելիք օգուտի մասին:
12. Ձեռքսեղմում
Եթե ազատ ձեռքով մարդը ծածկում է ձեր ձեռքը, ապա դա նշանակում է, որ նա ձեզ վստահում է:
13. Ձեռքսեղմում՝ ափը վերևից
Վերևից ուրիշի ձեռքը փակող ափը վկայում է կարեկցանքի մասին, բայց եթե դա արվում է ձեռքսեղմումից անմիջապես հետո:
Եթե ձեռքերը որոշ ժամանակով արդեն իսկ սեղմված էին, և հետո միայն ինչ-որ մեկը որոշում է ափով փակել այն, դա նշանակում է, որ նրանցից մեկն ուզում է ցույց տալ, որ ինքն է գլխավորը:
14. Ձեռքսեղմում՝ ափը ներքևից
Եթե դուք զրուցակցի ձեռքը սեղմում եք ներքևից, ապա պատրաստակամություն եք հայտնում նրան օգնություն ցուցաբերելու մասին:
15. Ձեռքսեղմում՝ դիպչելով թևին
Ազատ ձեռքով կարելի է դիպչել նաև զրուցակցի ուսին, մեջքին կամ արմունկին:
Նման ժեստը խորհրդանշում է շփման անհրաժեշտության մասին, ընդ որում՝ որքան մոտ է այդ ժեստը դիմացինի մարմնին, այնքան մեծ է շփվելու ցանկությունը:
16. Փողկապի ուղղում
Այս դեպքում ամեն ինչ իրավիճակային է: Եթե տղամարդը նման ժեստ է անում կնոջ հետ շփման ժամանակ, ապա հավանաբար այդ կինը նրան դուր է գալիս:
Միաժամանակ այդ ժեստը կարող է նշանակել, որ մարդն իրեն հարմարավետ չի զգում և ցանկանում է պարզապես լքել այդ շրջապատը:
17. Գոյություն չունեցող մազերի հավաքում
Սա այսպես կոչված ամոթխածության արտահայտման ժեստ է: Ավելի հաճախ մարդիկ այդ ժեստն օգտագործում են՝ լռելյայն անհամաձայնություն արտահայտելիս:
Այլ խոսքով՝ նրանք իրեն կարծիքը բացահայտորեն չեն արտահայտում, սակայն շրջապատում տեղի ունեցողի հետ հաստատ համաձայն չեն:
18. Ոտքերը սեղանին դնել
Այս ժեստը շատ բանի մասին կարող է հայտնել: Օրինակ՝ անդաստիարակություն, անհարգանք, սեփական անձը վեր դասելու ձգտում և այլն:
Ամեն դեպքում հոգեբանները գտնում են, որ եթե անգամ փեզ այդ դիրքում հարմար է, ապա ավելի լավ է այդպես հանգստանաք սեփական տանը կամ հարազատների շրջանում:
19. Աթոռին հակառակ նստել
Աթոռը ձի չէ, իսկ նրա մեջքը թեև առանձին հենարան է հիշեցնում, այդուհանդերձ, այլ նպատակով է այն ծառայում:
Այնպես որ շատերին այդպիսի դիրքով նստել պարզապես նյարդայնացնում է, քանի որ ինքնաբերաբար մենք զգում ենք տվյալ մարդուց արձակվող բացասական լիցքերը և ագրեսիան:
Այս դիրքով սովորաբար նստում են իշխող տեսակի մարդիկ:
20. Հանված կոշիկով խաղալը
Ոտքերը խաչելը կանացի ամենագայթակղիչ դիրքերից մեկն է: Կիսահանված կոշիկով խաղալով՝ կանայք իրենց վրա են կենտրոնացնում ուշադրությունը:
Այդ ժեստը խոսում է հանգիստ, լիցքաթափված տրամադրության մասին և որպես կանաչ լույս է հանդիսանում տղամարդկանց համար:
21. Տեսողական շփում
Աչքերը հոգու հայելիներն են, ինչպես նաև շփման համար հրաշալի միջոց: Դրանցում կարելի է կարդալ զրուցակցի բոլոր զգացմունքներն ու էմոցիաները:
Սիրահարվածներն անդադար միմյանց աչքերի մեջ են նայում՝ ենթագիտակցաբար սպասելով տեսնել, թե ինչպես են միմյանց համար կարևոր դառնում: