Ահա թե ինչու ոչ մի դեպքում չի կարելի տանը պահել մահացած մարդու լուսանկարը
ՖՈՏՈlraber.info-ն գրում է
Հավանաբար ձեզանից յուրաքանչյուրի տանը կան բարեկամների հին նկարներ, որոնց մեջ, օրինակ, կարելի է տեսնել տատիկի կամ պապիկի երիտասարդ ժամանակվա լուսանկարները:
Այդ լուսանկարներից միշտ ճառագում է բարություն ու հանգստություն: Այնտեղ մարդիկ միշտ չէ, որ ժպտում են, բայց այն նկարը մռայլ չի դարձնում:
Հիմնականում այդ մարդիկ վաղուց այլևս գոյություն չունեն, բայց նկարը դեռ պահպանվում է:
Շատերն այնպիսի զգուշավորությամբ են վերաբերում այդ նկարներին, հաշվի առնելով, որ այն կապ ունի հանդերձյալ աշխարհի հետ:
Այդ պատճառով մարդիկ մոգոնել են մի քանի կանոններ, որոնցով առաջնորդվում են այդ նկարները պահպանելու հարցում:
Ընդհանրապես, ոչ մի վատ բան չկա նրանում, որ ձեր տանը մահացածի նկար ունեք: Բայց դուք ոչ մի դեպքում չպետք է հաճախ նայեք նրան:
Այսինքն, եթե նկարը այն ալբոմում է, որը դուք հաճախ հիշողությունների գիրկն ընկնելիս աչքի եք անցկացնում, դա նորմալ է: Բայց շրջանակի մեջ դրված մահացածի նկարը պահպանել երևացող տեղում՝ կարիք չկա:
Ասում են, որ նմանատիպ նկարները էներգիա են խլում: Իսկ դա իր հերթին, վնասում է մարդկանց առողջությունը:
Մի բան էլ. ասում են, որ մահացածների նկարները անհրաժեշտ է պահել առանձին կենդանի մարդկանց նկարներից: Եթե նույնիսկ նկարում մեկը մահացած է՝ ևս պետք է առանձնացնել, որպեսզի մահացածի և կենդանի մարդկանց էներգիան նույնպես առանձնանան:
Ի դեպ, մահացածների նկարները պահելու մասին. այն պետք է պահվի առանձին սև տուփի մեջ և հանել այն միայն հանգուցյալի հիշատակի օրերին:
Կարծում ենք, ձեզանից յուրաքանչյուրը նախևառաջ ինքը կորոշի՝ ինչպես պահել այդ լուսանկարները, սակայն ցանկալի է հետևեք այս խորհուրդներին: