Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերժ Սարգսյանն ազդարարեց, որ ինքը չի պատրաստվում հրաժարական տալ, բայց և խնդրի լուծում չունի. քաղաքական խանդի հետևանքները

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գրավված գնդի շուրջ իրադարձությունները վերջին օրերին այնքան արագ են փոփոխվում, որ հանրությունը չի հասցնում պարզել, թե ով է հերոսը, ով` հակահերոսը: Մյուս կողմից այս խմորումներն ու վայրիվերումները բազմաթիվ հարցերի պատասխաններ միանգամից տալիս են, որոնք ընդամենը երեք օր, մեկ օր կամ մեկ ժամ առաջ օդում կախված էին: Հուլիսի 20-ի երեկոյան Խորենացի փողոցում կրքերը բորբոքվեցին, եւ ցուցարարների ու ոստիկանների միջեւ բախում սկսվեց: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին մեծ դժվարությամբ հաջողվեց կրքերը հանդարտեցնել` կանխելով բախումների հետագա շարունակությունը:

Հաջորդ օրը պարզվեց, որ բախումները հրահրողների մի մասի գործողությունները «արտոնել էին» «Սասնա ծռեր» խմբավորման անդամների կողմից եւ վերջիններս էին Նիկոլ Փաշինյանից պահանջել հավաքի կառավարումը հանձնել նրանց: Հուլիսի 21-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց գործընթացին չմիջամտելու իր որոշման մասին` ուժերի ներածին չափով փորձելով կանխել հետագա արյունահեղությունը: Հուլիսի 21-ի երեկոյան Խորենացի փողոցում ընթացող բողոքի ակցիան վերածվեց անհասկանալի մի գործընթացի, եւ ամեն կողմից սկսեցին լսվել կոչեր, որոնք հասցեագրված էին Նիկոլ Փաշինյանին, եւ հեղինակները նրան խնդրում էին վերադառնալ Խորենացի փողոցի հարթակ: Հուլիսի 22-ին Սերժ Սարգսյանն առաջին անգամ անդրադարձավ Երեւանում ստեղծված իրավիճակին: Նա փաստացի ազդարարեց, որ ինքը չի պատրաստվում հրաժարական տալ, բայց եւ խնդրի լուծում չունի:

Այնուհետեւ խոսեց ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Վերջինս «Սասնա ծռեր»-ի տղաներին կոչ արեց վայր դնել զենքերը: Իշխանական կոալիցիայի մաս կազմող ՀՅԴ-ն եւս հայտարարությամբ հանդես եկավ՝ կրկին զինյալներին կոչ անելով զենքերը վայր դնել: Հատկանշական է, որ վերը նշված երեք իրադարձությունները լրահոսում հայտնվեցին մեկը մյուսի ետեւից՝ րոպեների տարբերությամբ: Հուլիսի 22-ի երկրորդ կեսին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ժամը 20.00-ին կլինի Խորենացի փողոցում եւ ելույթ կունենա: Այդ օրը երեկոյան Խորենացի փողոցն անհամեմատ մարդաշատ էր: Փաշինյանը հայտարարեց Սերժ Սարգսյանի պահանջով քաղաքական գործընթաց սկսելու եւ ցույցերի համակարգման օղակներ ստեղծելու մասին: Մի խոսքով, գործընթացին հստակ քաղաքական իմաստ հաղորդվեց, որի ընթացքում ամենակարեւոր առանցքն այն էր, որ Սերժ Սարգսյանի հրաժարականին պետք է հասնեին բացառապես խաղաղ ճանապարհով, առանց բռնության՝ բաց ձեռքերով: Հուլիսի 23-ի օրվա սկզբից համացանցը սկսեցին ողողել Նիկոլ Փաշինյանին մեղադրող ինչ-որ գրառումներ: Ակնհայտ էր, որ ինչ-որ մարդկանց կամ ուժերի նյարդայնացնում էր բռնությունները բացառելով քաղաքական գործընթաց շարունակելու գաղափարը:

«Սասնա ծռերը» եւս հռչակված մարտավարությանը դեմ արտահայտվեցին: Տպավորություն էր, թե իշխանափոխությունն արդեն եղել է, եւ դափնիները «կվայելեր» Նիկոլ Փաշինյանը: Թերեւս դրա համար էլ, ի վերջո, Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ եւ Խորենացու հարթակը տվեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին եւ մի կողմ քաշվեց: Այլ կերպ ասած՝ հարթակը սկսեցին տնօրինել այն մարդիկ, որոնք առանց բռնության քաղաքական գործընթաց հարուցելու գաղափարի հետ ինչ-որ անհաշտություններ ունեն:

Նրանք հաճախ այնպիսի ելույթներ են ունենում, որոնք հիմնված են բացառապես չճշտված տեղեկությունների վրա: «Սասնա ծռերի» եւ ՀՀ իշխանությունների միջեւ միջնորդի պարտականություն ստանձնած Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը հուլիսի 24-ին լրագրողներին տեղեկացրեց, որ «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ, կալանքի տակ գտնվող Ժիրայր Սէֆիլյանն ասել է, որ եթե Սերժ Սարգսյանը համաձայնի իր հետ հանդիպել եւ բանակցել, ապա ինքը նրա հետ զրույցում հրաժարականի հարցը չի բարձրացնի: Այս հայտարարությունից հետո այս անգամ էլ Վիտալի Բալասանյանի դեմ քարոզչական գրոհ սկսվեց: Արցախի հերոսի գլխին լուտանքների մի տարափ թափվեց:

Այնինչ երեկ պարզվեց, որ Վիտալի Բալասանյանը ճիշտ էր ներկայացրել Սէֆիլյանի ասածները, պարզապես որպես զինվորական, ավելի ուղիղ էր ներկայացրել, քան դա կանեին քաղաքական գործիչները: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ Խորենացի փողոցում ընթացող գործընթացն այդպես էլ չի վերածվում քաղաքական պրոցեսի: Տպավորություն է, որ հարթակում գտնվողները փաստացի միայն մեկ գործառույթ են ստանձնել` նրանք փորձում են լուծել «Սասնա ծռեր» խմբին հացով, ջրով էլէներգիայով ապահովելու խնդիրը միայն: Նրանք կարծես թե մոռացել են քաղաքական պահանջները, որոնց համար «Սասնա ծռերը» զենք են վերցրել եւ իրենց կյանքը վտանգելով՝ պայքարի այդ ճանապարհով են փորձում անցնել: Նկատենք, որ շուրջ 8 օր հրապարակային խնդրանք-հորդորները որեւէ կերպ տեղ չեն հասնում, եւ Խորենացի փողոցում ցանկալի հոծ բազմություն այդպես էլ չի հավաքվում:

Ու եթե վաղը կամ մյուս օրը ՀՀ իշխանությունները որոշեն զենքի ուժով խնդիրը լուծել, ապա դրանում ոչ մի անսպասելի բան չի լինի: Իշխանությունն իր ձեռագիրը չի փոխել, բարեփոխումների մասին էլ միայն գեղեցիկ խոսում են: Իրականում նրանք կացնային քաղաքականությունն են առաջ տանում՝ ձերբակալություններով եւ բերման ենթարկելով՝ դրա համար որպես իրավական հիմնավորում ներկայացնելով զանգվածային անկարգություն հրահրելը: Այսպիսով՝ հերթական անգամ մենք ականատես ենք լինում մի երեւույթի, երբ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ինչ-որ անձինք իրենց խրոխտ եւ ագրեսիվ տոնայնությամբ ամեն ինչ անում են՝ քաղաքական գործընթացները տապալելու եւ ներկա իշխանությունների գոյությունը այդպիսով եկարաձգելու համար

Նյութի աղբյուրը` yelaket.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Только три процента насильственно перемещенных из Арцаха получили гражданство Армении. В российской спортивной школе отравились 27 детей Партия «Всеармянский фронт» провела серию акций в Ереване Полномочия судьи Ваге Мисакяна прекращены В Армении обсудили ход строительства 32-километрового участка дороги Север-Юг Каджаран-Агарак Запад добивается от Армении выхода из ОДКБ — Бортников Мелкон Вартанов из Армавира споет в эфире телеканала «Россия» Юра и Ангелина Амбарцумяны из Рязани попали в топ российского юниорского рейтинга по шахматам Россия ввела ограничения на полеты в Израиль, Иран и Ирак до 3 ноября В Воронежской области дрон упал на территорию нефтебазы, возник пожар — губернатор Цена Brent стбилизировалась на уровне $77,5 за баррель после резкого снижения Ссора на заправочной завершилась стрельбой В Армении создан прецедент публичной оценки действий правящего режимаВнешняя политика США и Великобритании. Продают билет в один конец для Армении. Курсы валют в Армении Сирвард Геворкян освобождена от должности заместителя министра юстиции Армении Израиль объявил генсека ООН персоной нон грата Фигуранты дела о теракте в "Крокусе" дают изобличающие друг друга показания Сколько в Армении зарегистрировано налогоплательщиками сделок за 9 месяцев? Авиакомпания «Qatar Airways» отменила все рейсы в Армению Аргументы генерала и опасения власти: почему искажается Конституция?Армия Израиля объявила новую эвакуацию из южных пригородов Бейрута Байден подписал закон об усилении охраны кандидатов в президенты В Ереване столкнулись рейсовый автобус и иномарка Землетрясение в приграничной зоне Армении и Грузии Никол Пашинян - обвиняемый: какие решения в отношении него принял Трибунал Национальной Гордости? «Паст»Байден может ускорить заявку Украины в НАТО Иран упростил въезд автомобилей из Армении ААЦ отмечает День памяти Свв. Евстафия, его жены Феофисты и двух сыновей, дев Ермонии и Нектаринии Камо Григорян стал победителем открытого турнира Федерации боевого самбо России «Открытие сезона» Баку предъявил новое обвинение военно-политическому руководству оккупированного Арцаха Оппозиционные депутаты парламента раскритиковали армянских патрульных за плохое образование Погода в Армении Brent торгуется на уровне $71,78 за баррель Пашинян: «Перекресток мира» может способствовать развитию отношений между странами ЕАЭС Выразить народное недоверие и презрение к Николу Пашиняну:. Решение Трибунала Национальной Гордости: «Паст»«Армянские Орлы» приветствует решение Национального Трибунала: Хачик АсрянВо Франции на армянских футболистов напали турецкие фанаты с ножами В Армении завершается реконструкция подстанции «Шинуайр» Нефть дорожает после существенного снижения на прошлой неделе В итальянском городе Бари открылось Почетное консульство Армении Вместо того, чтобы Армения требовала,Азербайджан все еще поднимает вопрос о компенсации Премьер-министр России 1 октября посетит с рабочим визитом Армению Сербский футболист, влюбленный в Армению: Огнен Чанчаревич Юбилейный концерт Евгения Петросяна «60 лет на сцене» пройдет в Ульяновске Северная Корея расширила список преступлений, караемых смертной казнью Нетаньяху заявил, что Израиль меняет баланс сил на Ближнем Востоке Жуткое ДТП с пожаром под Краснодаром: автобус столкнулся с фурой, погиб водитель «Никол Пашинян и его соратники из «Гражданского договора» сами попросят, чтобы правоохранительные органы арестовали их и заключили под стражу»: «Паст»Армавирские производители армянской общины представят свою продукцию на «Кубанской ярмарке-2024»
Самое популярное