Սառցե հյուրանոց՝ «Գահերի խաղը» ֆիլմի մոտիվներով
ՖՈՏՈԱռավել մանրամասն՝ Այստեղ
Լապլանդիայում սառույցից հյուրանոց են «կառուցել», որի «կահավորումը» «Գահերի խաղը» ֆիլմի նմանությամբ է: Հյուրանոցը 30 համարներից է բաղկացած, յուրաքանչյուրում «Գահերի խաղի» հերոսների սառցե քանդակներն են, ամենուր տրված են ֆիլմին բնորոշ թեմատիկ լուծումներ:
Ներսում ջերմաստիճանը հասնում է մինուս հինգի, այդ պատճառով էլ այցելուներին հատուկ քնապարկեր են տրամադրում: Հյուրանոցում բար և ռեստորան կա, նույնիսկ մատուռ, որտեղ կարելի է պսակադրություն իրականացնել:
Համարների գինն սկսվում է 200 դոլարից, սակայն մարդիկ կարող են պարզապես գալ ու տեսնել հյուրանոցը՝ մեկ այցի համար վճարելով 20 դոլար: Այս յուրահատուկ հյուրանոցի ծառայություններից հնարավոր է օգտվել միայն մինչև ապրիլի 8-ը, քանի որ գարնանն այն կհալվի: