Յուրաքանչյուր տղայի Ձեզ սիրահարեցնելու 7 աշխատող տարբերակ
ՖՈՏՈԻհարկե, յուրաքանչյուր աղջիկ իր համար կարող է տղա գտնել, եթե ցանկանում է: Բայց դժվար է գտնել նրան, ով իրոք քո սրտով է: Դա աղջիկների հավերժ պրոբլեմներից մեկն է: Չնայած սխալ ընտրության համար յուրաքանչյուրը պետք է մեղադրի միայն ինքն իրեն:
Մենք Ձեզ ներկայացնում ենք 7 գործող տարբերակներ և խորամանկություններ, որոնք կստիպեն լավ տղային սիրահարվել Ձեզ: Երևի սկսենք:
1. Տեսողական շփում
Այս հնարքը հրաշալի է աշխատում: Հարվարդի հետազոտողները պարզել են, որ սիրահարված զույգը իր ժամանակի 75%-ը անց է կացնում հայացքների փոխանակմամբ: Այնպես որ, եթե տղան Ձեզ դուր է եկել, ապա դուք կարող եք հանգիստ և երկար նայել նրան: Հավատացեք, նա անպայման կարձագանքի: Ընդորում չմոռանաք երբեմն թարթել:
2. Շատ բան մի պատմեք Ձեր մասին
Շատ կարևոր է ցուցադրել Ձեր շփման համար բաց լինելն ու ընկերասիրությունը, բայց այդ ամենը պետք է անել չափի մեջ: Դուք պետք է Ձեզ համար թույլատրելիի սահմաններ գծեք՝ ինչ է կարելի պատմել Ձեր մասին, իսկ ինչ՝ ոչ: Եթե առաջին հանդիպման ժամանակ դուք սկսում եք տղային պատմել Ձեր նախկին սիրավեպերի մասին և բամբասել հարևանուհուց, ապա նա կարող է Ձեր մասին սխալ կարծիք կազմել: Դուք պետք է նրան պատմեք Ձեր այն որակների մասին, որոնք նրան կգրավեն, այլ ոչ թե կվանեն:
3. Արտաքինը նշանակություն ունի
Եթե դուք ցանկանում եք, որպեսզի տղան սիրահարվի Ձեզ, դուք միշտ պետք է 100%-անոց տեսք ունենաք: Բայց դա չի նշանակում, որ դուք անընդհատ պետք է կարմիր հագուստ հագած լինեք և լինեք բարձրակրունկների վրա: Ոչ, ուղղակի եղեք ֆորմայի մեջ, որպեսզի միշտ խնամված տեսք ունենաք: Ուշադրություն դարձրեք նաև Ձեր սանրվածքին և դիմահարդարմանը: Ամեն ինչը պետք է լինի ճաշակով և կոկիկ:
4. Չափից շատ ջանք մի թափեք
Պետք չէ ձևացնել, որ նրա մեջ Ձեզ ամեն ինչ դուր է գալիս: Եթե նա սիրում է լեռնադահուկային սպորտ, իսկ դա ձերը չէ, ապա պետք չէ ձևացնել, իբր դա ձեր տարերքն է: Ուղղակի եղեք այնպիսին, ինչպիսին կաք: Չէ՞ որ դուք ցանկանում եք, որպեսզի նա սիրի Ձեզ այնպիսին, ինչպիսին որ կաք:
5. Նրան խնդրեք Ձեզ օգնել
Հորինեք նրա համար փոքրիկ հանձնարարություններ: Օրինակ, խնդրեք նրան փոխել այրված էլեկտրական լամպը կամ տեղափոխել կահույքը: Տղաները սիրում են, երբ աղջիկները իրենց օգնության կարիքն ունեն:
շարունակությունն՝ այստեղ