Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երբ «ապստամբության» մեջ առկա է բռնության տարր, բախվում ենք մի չափազանց վտանգավոր իրավիճակի». Գևորգ Կոստանյանը` ստեղծվածի իրավական հանգուցալուծման մասին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Հուլիսի 17-ին, երբ «Սասնա ծռեր» խմբավորման անդամները զենքով գրոհեցին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը, քաղաքական ու հասարակական շրջանակները զգուշորեն քննադատեցին զինված խմբին՝ համարելով, որ նրանք այդ ծայրահեղ քայլին դիմել են իրավիճակի պարտադրմամբ, քանի որ տարիներ շարունակ հրավիրված հանրահավաքներն ու երթերը արդյունք չեն տվել: Երկրում առկա անարդարության մթնոլորտը ավելի է խորացել:

Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ:

-Պարո՛ն Կոստանյան, այսօր ամենատարբեր գնահատականներով՝ մեր երկրում աննախադեպ իրավիճակ է: Մարդիկ զինված ապստամբություն են սկսել, սակայն իրավապահ համակարգը բռնություններով ճնշում է շարժումը: Մինչդեռ իրավաբանների կողմից տեսակետ հրապարակվեց, որ մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերով պաշտպանված է «ապստամբության» իրավունքը: Այդ դեպքում ինչո՞ւ չի հարգվում այն:

-Չկա մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված որեւէ միջազգային կոնվենցիա, որով պաշտպանված է ապստամբության իրավունքը: Նման իրավունք չկա մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պաշտպանած իրավունքների շարքում, նման իրավունք պաշտպանված չէ նաեւ ՄԱԿ-ի քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների մասին միջազգային դաշնագրով:

-Որպես հիմնավորում նշվում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը:

-Նախ անհրաժեշտ է հաշվի առնել, որ մարդու իրավունքերի համընդհանուր հռչակագիրը թեեւ չափազանց կարեւոր եւ, կարելի է ասել, դարակազմիկ փաստաթուղթ է, սակայն ֆորմալ միջազգային իրավունքի տեսանկյունից այն ունի միայն խորհրդատվական նշանակություն: Հռչակագրի նախաբանի 3-րդ մասում իսկապես նշում կա ապստամբության մասին, սակայն տրամագծորեն այլ տեսանկյունից: Տրամաբանությունը հետեւյալն է՝ անհրաժեշտ է պաշտպանել հռչակագրում նշված իրավունքները, որպեսզի տեղի չունենա այնպիսի անցանկալի երեւույթ, ինչպիսին ապստամբությունն է:

-Դա չի՞ նշանակում՝ արդյոք եթե մարդկանց իրավունքները տարիներ շարունակ հետեւողականորեն ոտնահարվում են, ու չկա պայքարի այլ խաղաղ եւ քաղաքակիրթ մեթոդ, հնարավո՞ր է, որ մի օր էլ իրենց խախտված իրավունքները պաշտպանելու համար ապստամբեն, այդ թվում եւ զենքով: Ասել է թե՝ մարդիկ ինքնաբերաբար ստանում են ապստամբելու իրավունքը հենց ՄԱԿ-ի հռչակագրով:

-Ո՛չ, չի նշանակում, բացատրեմ ինչու:

Նախ անհրաժեշտ է հասկանալ՝ ինչ նկատի ունենք «ապստամբություն» ասելով: Հռչակագրի անգլերեն հիմնական տեքստում օգտագործվում է rebellion բառը, որը կարող է թարգմանվել հայերեն նաեւ որպես «խռովություն» կամ «դիմադրություն»: Անհրաժեշտ է տարանջատել «ապստամբության» երկու տարբերակ՝ օրենքով չարգելված որեւէ եղանակով, կամ բռնության միջոցով: Այստեղ ապստամբություն ասելով՝ անհրաժեշտ է հասկանալ ժողովրդի մի հատվածի գործողությունները՝ ուղղված իշխանություններին կամ իշխանությունների որեւէ որոշումը փոխելուն: Մեր օրենսդրությունը, ինչպես նաեւ Հայաստանի կողմից վավերացված մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերը պարունակում են օրենքով չարգելված եղանակների բազմաթիվ հնարավորություններ:

-Այդ թվում եւ ապստամբությա՞ն:

-Օրինակ՝ իմ կարծիքով խաղաղ հավաքը, երթը, ցույցը նման «ապստամբության» կամ դիմադրության վառ օրինակ են: Մյուս կողմից, երբ այդ «ապստամբության» կամ դիմադրության մեջ առկա է բռնության որեւէ տարր, ապա մենք բախվում ենք մի չափազանց վտանգավոր իրավիճակի:

Ստացվում է, որ մարդկանց մի խումբ որոշում է վերականգնել իր խախտված իրավունքները՝ խախտելով այլոց իրավունքները: Օրինակ՝ ոչ միայն միջազգային իրավունքի տեսանկյունից, այլ նաեւ առողջ դատողության տեսանկյունից աբսուրդային կլինի պնդել, որ որեւէ միջազգային կամ ներպետական փաստաթուղթ կարող է իրավունք վերապահել որեւէ անձի կամ անձանց խմբի՝ այլոց կյանքի կամ առողջության դեմ ոտնձգություն կատարելու եղանակով պաշտպանել իր խախտված իրավունքները:

Սա է պատճառը, որ մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված հիմնական փաստաթղթերը պարունակում են նորմ, որ փաստաթղթում պաշտպանված որեւէ իրավունք չի կարող օգտագործվել մեկ այլ անձի մեկ ուրիշ իրավունք ոտնահարելու համար:

Օրինակ՝ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 17-րդ հոդվածը: Իսկ Ձեր մատնանշած Հռչակագրի վերջին 30-րդ հոդվածը բառացիորեն նշում է՝ «Սույն Հռչակագրում ոչինչ չի կարող մեկնաբանվել որպես որեւէ պետության, մարդկանց խմբի կամ առանձին անհատների ընձեռված իրավունք` զբաղվելու այնպիսի գործունեությամբ կամ կատարելու այնպիսի արարք, որոնք նպատակաուղղված լինեն սույն Հռչակագրում շարադրված իրավունքներն ու ազատություններն ի չիք դարձնելուն»:

-Այսպիսով, ըստ Ձեզ՝ միջազգային որեւէ նորմով պաշտպանված չէ ապստամբելու իրավունքը: Այս համատեքստում պայքարի ծայրահեղ քայլին դիմած «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին ի՞նչ է սպասվում:

-Իրավակա՞ն առումով նկատի ունեք:

-Անշուշտ, իրավական հանգուցալուծումը ո՞րն է:

-Դուք գիտեք, որ հարուցված է քրեական գործ, եւ իրավիճակը, ինքնին, դեռեւս ակտիվ եւ զգայուն փուլում է, վարույթն իրականացնող մարմնի կողմից բազմաթիվ գործողություններ են իրականացվում, եւ հիմա իրավական հստակ գնահատական տալու համար դեռ վաղ է: Ինչ վերաբերում է Ձեր նշած հանգուցալուծմանը, ապա դա էլ ուղիղ կախված է հստակ իրավական գնահատականից: Հիմա իրավական հանգուցալուծման առումով որեւէ կանխատեսում անելը ճիշտ չէ:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Только три процента насильственно перемещенных из Арцаха получили гражданство Армении. В российской спортивной школе отравились 27 детей Партия «Всеармянский фронт» провела серию акций в Ереване Полномочия судьи Ваге Мисакяна прекращены В Армении обсудили ход строительства 32-километрового участка дороги Север-Юг Каджаран-Агарак Запад добивается от Армении выхода из ОДКБ — Бортников Мелкон Вартанов из Армавира споет в эфире телеканала «Россия» Юра и Ангелина Амбарцумяны из Рязани попали в топ российского юниорского рейтинга по шахматам Россия ввела ограничения на полеты в Израиль, Иран и Ирак до 3 ноября В Воронежской области дрон упал на территорию нефтебазы, возник пожар — губернатор Цена Brent стбилизировалась на уровне $77,5 за баррель после резкого снижения Ссора на заправочной завершилась стрельбой В Армении создан прецедент публичной оценки действий правящего режимаВнешняя политика США и Великобритании. Продают билет в один конец для Армении. Курсы валют в Армении Сирвард Геворкян освобождена от должности заместителя министра юстиции Армении Израиль объявил генсека ООН персоной нон грата Фигуранты дела о теракте в "Крокусе" дают изобличающие друг друга показания Сколько в Армении зарегистрировано налогоплательщиками сделок за 9 месяцев? Авиакомпания «Qatar Airways» отменила все рейсы в Армению Аргументы генерала и опасения власти: почему искажается Конституция?Армия Израиля объявила новую эвакуацию из южных пригородов Бейрута Байден подписал закон об усилении охраны кандидатов в президенты В Ереване столкнулись рейсовый автобус и иномарка Землетрясение в приграничной зоне Армении и Грузии Никол Пашинян - обвиняемый: какие решения в отношении него принял Трибунал Национальной Гордости? «Паст»Байден может ускорить заявку Украины в НАТО Иран упростил въезд автомобилей из Армении ААЦ отмечает День памяти Свв. Евстафия, его жены Феофисты и двух сыновей, дев Ермонии и Нектаринии Камо Григорян стал победителем открытого турнира Федерации боевого самбо России «Открытие сезона» Баку предъявил новое обвинение военно-политическому руководству оккупированного Арцаха Оппозиционные депутаты парламента раскритиковали армянских патрульных за плохое образование Погода в Армении Brent торгуется на уровне $71,78 за баррель Пашинян: «Перекресток мира» может способствовать развитию отношений между странами ЕАЭС Выразить народное недоверие и презрение к Николу Пашиняну:. Решение Трибунала Национальной Гордости: «Паст»«Армянские Орлы» приветствует решение Национального Трибунала: Хачик АсрянВо Франции на армянских футболистов напали турецкие фанаты с ножами В Армении завершается реконструкция подстанции «Шинуайр» Нефть дорожает после существенного снижения на прошлой неделе В итальянском городе Бари открылось Почетное консульство Армении Вместо того, чтобы Армения требовала,Азербайджан все еще поднимает вопрос о компенсации Премьер-министр России 1 октября посетит с рабочим визитом Армению Сербский футболист, влюбленный в Армению: Огнен Чанчаревич Юбилейный концерт Евгения Петросяна «60 лет на сцене» пройдет в Ульяновске Северная Корея расширила список преступлений, караемых смертной казнью Нетаньяху заявил, что Израиль меняет баланс сил на Ближнем Востоке Жуткое ДТП с пожаром под Краснодаром: автобус столкнулся с фурой, погиб водитель «Никол Пашинян и его соратники из «Гражданского договора» сами попросят, чтобы правоохранительные органы арестовали их и заключили под стражу»: «Паст»Армавирские производители армянской общины представят свою продукцию на «Кубанской ярмарке-2024»
Самое популярное