23-ամյա տղան 73.000 դոլլար է ծախսել Քարդաշյանի քույրիկին` Քայլի Ջեններին նմանվելու համար. բայց տղամարդկային սեռական օրգանով. ԼՈՒՍԱՆԿԱՐ
ՖՈՏՈThe Sun կայքը գրում է, որ 23-ամյա Քայլի Փոթսը 73.000 դոլլար է ծախսել Քայլի Ջեններին նմանվելու համար:
Նա նշում է, որ միշտ իրեն կին է զգացել, բայց վերջին տարիներին նրա մոտ բուռն ցանկություններ է առաջացել Ջեններին նմանվելու: Նա նշում է, որ դեռ մանկուց սիրել է Քարդաշյանների ընտանիքի մասին պատմող հեռուստաշոուն, բայց Քայլիի նկատմաբ միայն հակակրանք է զգացել, քանզի նա կարծես իր ընտանիքի սև ճուտիկը լիներ:
Բայց տարիներ անց, երբ Քայլին 19 տարեկանում կատարեց իր պլաստիկ վիրահատությունները ու դարձավ ավելի սեքսուալ, Քայլ Փոթսը հասկացավ, որ հենց նրա նման է ուզում լինել: Պլաստիկ վիրահատությունների հետ կապված խնդիրներ չեն եղել, քանզի բժիշկները նշել են, որ երկու Քայլիների դիմագծերը համապատասխանում են:
Այնուամենայնիվ մեր հերոսը հրաժարվել է հեռացնել իր անդամը` համարելով, որ այն դեռ պետք կգա իր սեռական կյանքում:
Առավել մանրամասն` այստեղ