Տոնական քայլերթ՝ նվիրված Բուն Բարեկենդանի տոնին
ՄՇԱԿՈՒՅԹԵրևանի քաղաքապետարանը և Արարատյան Հայրապետական թեմը Բուն Բարեկենդանի տոնի առիթով կազմակերպել են տոնական ուրախ քայլերթ, որին մասնակցել են բազմաթիվ երևանցիներ: Քայլերթի մեկնարկը տրվել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց: Մասնակիցները դիմակներով, երգ ու պարով, հեքիաթների հերոսների ուղեկցությամբ քայլել են դեպի Ազատության հրապարակ, որտեղ նրանց սպասվում էր օրվա խորհրդին համապատասխան եզրափակիչ միջոցառումը:
Ազատության հրապարակում ներկաներն ականատես են եղել թեմատիկ բեմականացումների, պարել են տարբեր ազգային պարեր և մասնակցել հետաքրքրաշարժ խաղ-մրցույթների:
Միջոցառմանը մասնակցել են նաև Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների ու մշակույթի կենտրոնների սաները: