Արաբների ամուսնական առաջին գիշերվա սարսափելի ավանդույթները
ՎԻԴԵՈՆյութը՝ intermedia24.ru-ի
Առաջին ամուսնական գիշերը սովորաբար ենթադրում է, որ նորապսակները ունենալու են իրենց առաջին սեռական կապը, և հենց այդ հանգամանքն էլ չափազանց մեծ կարևոր խնդիր է դառնում բոլոր չամուսնացած աղջիկների համար, քանի որ նրանց տանջող հարցերը բազմաթիվ են և արդարացված:
Առաջին հերթին, դա ցանկացած աղջկա համար, իր բնույթով հոգեբանական պատնեշի հաղթահարում է: Հոգեբանները հաստատում են, որ առաջին ամուսնական գիշերը պետք է անցնի հանգիստ, կիսախավար և գեղեցիկ մթնոլորտում: Ոչ մի ձայն կամ աղմուկ, ինչպես նաև անակնկալ հյուրեր չպետք է լինեն հատկապես առաջին գիշերը:
Ի տարբերություն տղաների` աղջիկները մեծ սարսափ են զգում այդ ժամանակ: Տղամարդկանց խորհուրդ է տրվում քնքշորեն և սիրով լի վերաբերվել իրենց նորաթուխ կնոջը, հաճելի բառեր ասել նրանց, քանի որ դա կթուլացնի նրանց նյարդային վիճակը: Պետք է զինվել համբերությամբ, քանի որ հնարավոր կոպտությունը կարող է բացասական հետևանքներ ունենալ կանանց մոտ: Լուրջ խնդիր է դառնում ամուսնական առաջին գիշերը այն կանանց մոտ, ովքեր կոմպլեքսներ ունեն իրենց կազմվածքի կամ արտաքինի պատճառով: Սակայն պետք է հիշել, որ սիրած տղամարդուն, ով շատ է սիրում իր սիրած էակին և ցանկանում է սիրով զբաղվել նրա հետ, չի հետաքրքրում, թե ինչպիսի մարմին կամ որքան տգեղ, կամ գեր է իրենց կինը:
Այնպես որ, կանայք պետք է մոռանան անկողնում թաքնվելու, լույսը անջատելու մասին, նրանք նրանց համար ամենագեղեցիկն են և ցանկալին: Շատերին շատ դժվար է պատկերացնել, որ միայն մի քանի րոպեներից նրանք կին են դառնալու: Իհարկե, դա շատ բնական է: Անհարմար զգացողությունից ազատվելու համար խորհուրդ է տրվում, որպեսզի գլխավոր դերում պետք է լինի տղամարդը: Եվ ցանկալի է, որպեսզի աղջիկների զուգընկերը լինի փորձառու տղամարդ, քանի որ նա հստակ գիտի, թե ինչ է նշանակում աղջիկների մոտ առաջին անգամը:
Տղամարդիկ, ովքեր այդքան էլ փորձառու չեն օգտակար կլիներ նրանց համար իմանալ, որ կրքոտ գրկախառնությունները, նուրբ հպումները շատ լավ են ազդում աղջիկների վրա, և պետք չէ միանգամից հարձակվել նրանց վրա, պետք է տաքացնել նրանց, որքան հնարավոր է շատ:
Շոյանքներն ու համբույրները պետք է շարունակվեն, որպեսզի աղջիկը իր սիրած էակից այսպես ասած աջակցություն զգա: