Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խոչընդոտում չեմ կարող ասել, թե եղել է». Սաթիկ Սեյրանյանը՝ Երևանի քաղաքապետարանում լրագրողների աշխատանքը խոչընդոտելու մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն այսօր հանդիպել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ քննարկելու լրագրողների աշխատանքի կանոնակարգմանն առնչվող մանրամասներ, որոնց անհրաժեշտության մասին քաղաքապետը հայտարարեց այն բանից հետո, երբ Երևանի ավագանու նիստում տեղի ունեցավ ծեծկռտուք։ Իսկ օրերս էլ որոշ լրատվամիջոցներ ընդդիմադիր «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ուղեկցությամբ նկարահանել էին, թե ինչպես են քաղաքապետարանի շենքում մի խումբ անձինք զբաղվում թղթախաղով: Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն թեմայի առնչությամբ պատասխանել է Factor.am-ի հարցերին: Տիկի՛ն Սեյրանյան, դուք այսօր հանդիպել եք Տարոն Մարգարյանի հետ, քննարկել Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած  փետրվարի 19-ի միջադեպը, որի ընթացքում լրագրողների աշխատանքն էր խոչընդոտվել։ Այսօր, սակայն,  Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը հայտնել է, որ լրագրողներին այլեւս  թույլ չեն տալու մուտք գործել ավագանու նիստերի դահլիճ: Ինչպե՞ս կգնահատեք այս որոշումը: Տարբեր հարցեր ենք քննարկել հանդիպմանը, բայց որևէ կոնկրետ հարց չի առանձնացվել: Ես հորդորել և պահանջել եմ՝ լրագրողների աշխատանքային պայմաններին առնչվող բոլոր մասնագիտական և տեխնիկական հարցերը քննարկվեն միայն զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և լրագրողական կազմակերպությունների մասնակցությամբ: Պայմանների հետ կապված հարցեր էին առաջ քաշվում, որովհետև եղել է, որ լրագրողները ռեպլիկներ են բաց թողել, անմիջապես նիստի ընթացքում փորձել են հարցազրույցներ վերցնել, միջամտել և այլն: Տարոն Մարգարյա՞նն էր ասում, որ նման դեպքեր են եղել: Ոչ միայն: Ստացվում է՝ խանգարում են կամա թե ակամա: Ավագանու ընդդիմադիր և հանրապետական անդամները, տեսնելով տեսանկարահանող և ձայնագրրող սարքերը, բոլորովին այլ պահվածք և վարվեցողություն են դրսևորել: Ի՞նչ նկատի ունեք՝ այլ պահվածք ասելով։ Որոշները զուսպ են դառնում, որոշները՝ կոշտ: Կան օդիոզ կերպարներ, որոնք զսպում են իրենց, որոշներն այն խայտառակ նիստից հետո տեսանք՝ չեն զսպում իրենց: Որոշներն էլ շոու են բեմադրում, որովհետև ինչպես ասում են՝ ընտրությունները ավարտվում են, սկսվում են նոր ընտրություններ: Քանի որ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներն էլ ընտրովի են, նրանք ձայնի կարիք ունեն: Այսինքն՝ սուբյեկտիվ և օբյեկտիվ հարցեր կան, որոնք և ավագանիներն են ներկայացրել, և՛ լրագրողներն են բողոքել ոչ համապատասխան աշխատանքային պայմաններից և այլն: Տարոն Մարգարյանն էլ չի հերքում՝ կանոնակարգումների անհրաժեշտությունն ավելի սուր զգացվել է այդ միջադեպից հետո: Իմ հորդորը՝ որպես Ժուռնալիստների միության նախագահ,  եղել է այն, որ այդ փոփոխությունները կատարվեն միայն լրատվամիջոցների և լրագրողական կազմակերպությունների ակտիվ մասնակցությամբ և նրանց առաջարկությունները հաշվի առնելով: Բայց այսօր Արթուր Գևորգյանն արդեն հայտարարել է՝ ավագանու նիստերի դահլիճ լրագրողների մուտքն արգելվելու է: Չի կարող Արթուր Գևորգյանը այդպիսի բան հայտարարել, ես դա կոպիտ սխալ եմ համարում այն իմաստով, որ բոլորին պետք է քաղաքապետարանը ծանուցեր, որպեսզի օր նշանակվեր և քննարկում տեղի ունենար: Փաստն այն է, որ հայտարարություն կա, ինչպե՞ս եք գնահատում այն: Չեմ կարող ասել, հնարավոր է՝ ինքնագործունեություն է, չեմ կարող ասել: Դուք իսկապես կարծում եք, որ Արթուր Գևորգյանն ինքնագործունեությա՞մբ է զբաղվել: Չգիտեմ՝ ինչո՞ւ է այդպես ասել: Ճիշտն ասած, ես տեքստային եմ նայել , չգիտեմ ձայնային ֆայլը կա՞, թե՞ չէ: Բայց ես ասում եմ այն, ինչ քաղաքապետի հետ խոսվել է, լրագրողական համայնքի հետ հանդիպումը պետք է պարտադիր լինի: Տարոն Մարգարյանը ևս մեկ անգամ հաստատեց՝ որևէ ձևով չի սահմանափակվելու լրագրողների աշխատանքը, ընդհակառակը՝ նպաստելու են, որ ավելի արդյունավետ լինի: Հակառակ դեպքում կստացվի, որ փորձ է արվում պատ դնել լրագրողների և քաղաքապետարանի ավագանու նիստերի միջև, որպեսզի ականատես չլինենք նման տեսարանների: Իսկ ձեր տպավորությունն ինչպիսի՞ն է, երբ լրատվության վարչության պետը լրագրողներին դուրս է հանում քաղաքապետարանից՝ արդյոք այդպես  պատ չի դրվում: Ես իրենց պաշտպանը չեմ, բայց տեսանյութը դիտելով տեսնում եմ՝ Արթուր Գևորգյանը մի քանի անգամ հայցում  է լրագրողների ներողամտությունը: Ինձ նաև հետաքրքրում էր, թե որ կարգն է խախտվել: Եվ ի՞նչ պարզեցիք: Պարզեցի, որ Կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի որոշմամբ քաղաքապետարանի շենքը հատուկ պահպանվող տարածքների ցանկում է: Ըստ այդմ՝ ոստիկանության և քաղաքապետարանի միջև շենքի պահպանության և անցագրային ռեժիմի մասին հրահանգ-փաստաթուղթ է կնքվել, որտեղ ներկայացված են ընդհանուր դրույթներ, թե ինչպես պետք է շենքում աշխատեն, ինչպես պետք է մուտք գործելու թույլտվություն ստանան, ինչպիսի փաստաթուղթ պետք է ներկայացվի և այլն: Այսինքն՝ այդ բոլոր դրույթները շարադրված են։  Եվ  երբ լրատվական ծառայության պետն ասում է՝ կարգ, մեզ մոտ շփոթ է առաջանում՝ այդ ի՞նչ կարգ է, որ պետք է փոխվի: Կա կարգ, լա՞վն է, թե՞ վատն է՝ կա կառավարության որոշում: Փետրվարի 19-ին քաղաքապետարանում լրագրողների աշխատանքը խոչընդոտվե՞ց, թե՞ ոչ: Խոչընդոտում չեմ կարող ասել, թե եղել է, որովհետև լրագրողներն էլ էին զարմացած, թե ինչու են իրենց ներս թողել: Ես, օրինակ, չգիտեի, որ քաղաքապետը, քաղաքապետի տեղակալները, քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը, ստորաբաժանումների ղեկավարները պարտավոր են ավագանու անդամի պահանջով հնարավոր սեղմ ժամկետում ընդունել նրան: Այսինքն՝ դա նշանակում է, որ չի կարող ավագանու անդամն ասել՝ ես գնում եմ փոխքաղաքապետին տեսնելու և դուռը բացի մտնի: Նա պետք է դիմի, ընդունելություն խնդրի, որից հետո սեղմ ժամկետում պետք է ստանա այդ հնարավորությունը: Այսինքն՝ ստացվում է հավատարմագրված լրագրողները և՞ս պետք է դիմեն, որպեսզի մուտք գործեն քաղաքապետարան: Իհարկե, պարտադիր: Օրինակ «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը մշտապես, երբ այցելու է ունենում /այս դեպքում լրագրողը ևս ժամանակավոր այցելու է/,  դիմում է լրատվական ծառայություն, ստանում թույլտվություն, ապա անցագրով ուղեկցում լրագրողին իր աշխատասենյակ: Եթե այդուհանդերձ որոշեն լրագորղների մուտքը ավագանու նիստերի դահլիճ արգելել, Դուք, որպես  Ժուռնալիստների միության նախագահ, ի՞նչ քայլերի կդիմեք, առհասարակ Ձեր գնահատականն ինչպիսի՞ կլինի: Տեսեք՝ օրինակ, Ազգային ժողովում նիստը նկարահանելու համար լրագրողներ գործուղելու անհրաժեշտություն, ինքս էլ և շատ լրատվամիջոցներ, չենք տեսնում, որովհետև այն ամբողջությամբ հեռարձակվում է: Բայց գուցե որևէ լրագրող ցանկանում է ավագանու անդամի հետ հարցազրույց անել: Հարցազրույց եք ուզում անել, այդ դեպքում ավագանու անդամը դուրս է գալիս ընդմիջմանը և անում եք: Բայց եթե առաջին հարկից վերեւ բարձրանալ չի թույլատրվում․․․ Չէ, պետք է բոլոր պայմաններն ապահովվեն: Շողիկ Գալստյան 


Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Только три процента насильственно перемещенных из Арцаха получили гражданство Армении. В российской спортивной школе отравились 27 детей Партия «Всеармянский фронт» провела серию акций в Ереване Полномочия судьи Ваге Мисакяна прекращены В Армении обсудили ход строительства 32-километрового участка дороги Север-Юг Каджаран-Агарак Запад добивается от Армении выхода из ОДКБ — Бортников Мелкон Вартанов из Армавира споет в эфире телеканала «Россия» Юра и Ангелина Амбарцумяны из Рязани попали в топ российского юниорского рейтинга по шахматам Россия ввела ограничения на полеты в Израиль, Иран и Ирак до 3 ноября В Воронежской области дрон упал на территорию нефтебазы, возник пожар — губернатор Цена Brent стбилизировалась на уровне $77,5 за баррель после резкого снижения Ссора на заправочной завершилась стрельбой В Армении создан прецедент публичной оценки действий правящего режимаВнешняя политика США и Великобритании. Продают билет в один конец для Армении. Курсы валют в Армении Сирвард Геворкян освобождена от должности заместителя министра юстиции Армении Израиль объявил генсека ООН персоной нон грата Фигуранты дела о теракте в "Крокусе" дают изобличающие друг друга показания Сколько в Армении зарегистрировано налогоплательщиками сделок за 9 месяцев? Авиакомпания «Qatar Airways» отменила все рейсы в Армению Аргументы генерала и опасения власти: почему искажается Конституция?Армия Израиля объявила новую эвакуацию из южных пригородов Бейрута Байден подписал закон об усилении охраны кандидатов в президенты В Ереване столкнулись рейсовый автобус и иномарка Землетрясение в приграничной зоне Армении и Грузии Никол Пашинян - обвиняемый: какие решения в отношении него принял Трибунал Национальной Гордости? «Паст»Байден может ускорить заявку Украины в НАТО Иран упростил въезд автомобилей из Армении ААЦ отмечает День памяти Свв. Евстафия, его жены Феофисты и двух сыновей, дев Ермонии и Нектаринии Камо Григорян стал победителем открытого турнира Федерации боевого самбо России «Открытие сезона» Баку предъявил новое обвинение военно-политическому руководству оккупированного Арцаха Оппозиционные депутаты парламента раскритиковали армянских патрульных за плохое образование Погода в Армении Brent торгуется на уровне $71,78 за баррель Пашинян: «Перекресток мира» может способствовать развитию отношений между странами ЕАЭС Выразить народное недоверие и презрение к Николу Пашиняну:. Решение Трибунала Национальной Гордости: «Паст»«Армянские Орлы» приветствует решение Национального Трибунала: Хачик АсрянВо Франции на армянских футболистов напали турецкие фанаты с ножами В Армении завершается реконструкция подстанции «Шинуайр» Нефть дорожает после существенного снижения на прошлой неделе В итальянском городе Бари открылось Почетное консульство Армении Вместо того, чтобы Армения требовала,Азербайджан все еще поднимает вопрос о компенсации Премьер-министр России 1 октября посетит с рабочим визитом Армению Сербский футболист, влюбленный в Армению: Огнен Чанчаревич Юбилейный концерт Евгения Петросяна «60 лет на сцене» пройдет в Ульяновске Северная Корея расширила список преступлений, караемых смертной казнью Нетаньяху заявил, что Израиль меняет баланс сил на Ближнем Востоке Жуткое ДТП с пожаром под Краснодаром: автобус столкнулся с фурой, погиб водитель «Никол Пашинян и его соратники из «Гражданского договора» сами попросят, чтобы правоохранительные органы арестовали их и заключили под стражу»: «Паст»Армавирские производители армянской общины представят свою продукцию на «Кубанской ярмарке-2024»
Самое популярное