Երկրներ, ուր մարդիկ կա՛մ «չեն համարձակվում մահանալ», կա՛մ էլ «սիրով են մահանում»
ՖՈՏՈՀուղարկավորությունը համարվում է տխուր արարողություն, որին ներկա են լինում մահացածի հարազատները, ընտանիքի անդամներն ու ծանոթները, որպեսզի վերջին հրաժեշտը տան իրենց մտերիմին:
Բոլորս էլ ծանոթ ենք հուղարկավորության արարողակարգին, սակայն քչերս գիտենք, որ կան երկրներ, ուր հուղարկովորության արարողությունը անցնում է ամենատարօրինակ պայմաններում:
Intermedia24.ru-ն ձեր ուշադրությանն է ներկայացնում աշխարհի ամենատարօրինակ հուղարկավորությունները:
Նոր Օրլեանում հուղարկավորություններն անցնում են բավականին «ուրախ»: Մահացածին գեղեցիկ հագուստ են հագցնում, նստեցնում սեղանի շուրջ, երգում, պարում և ուրախանում: Նրանք հավատում են, որ մահացածին պետք է ուրախ ճանապարհել, որպեսզի նրա հոգին երջանկություն գտնի երկնքում:
Ամերիկայում հայտնի մարդկանց հուղարկավորությունը անցնում է շատ տարօրինակ պայմաններում: Օրինակ՝ հայտնի բռնցքամարտիկ Քրիստոֆերին «հուղարկավորել» են ռինգում՝ հագցնելով այն հագուստը, որով նա ամեն անգամ ռինգ էր դուրս գալիս:
Նման երևույթներ կարելի է թվարկել անվերջ: Հնդիկներն այրում են մահացածին, Տիբեթում դին գցում են սոված թռչուններով լի մարգագետինը, Կոնգոյում մահացածին դնում են դագաղի մեջ և գցում գետը, Աֆրիկական երկրներից մեկում մահացածներին կախում են ջունգլիներում և այլն:
Սրանք այն երկրներն էին ուր մարդիկ կա՛մ «չեն համարձակվում մահանալ», կա՛մ էլ «սիրով են մահանում»: