«Միշտ ցանկացել եմ աղջիկ ունենալ»՝ Նիկոլայ Եղիազարյանը հայր է դարձել
ՖՈՏՈԱյս գիշեր ծնվել է Նիկոլայ Եղիազարյանի առաջնեկը: Իրականացնելով ամուսնու վաղեմի երազանքը` Հելենը նրան դուստր է պարգեւել: 3 կգ քաշով եւ 48 սմ հասակով աղջնակին ամուսինները Ռուբինա են անվանակոչել:
«Կդժվարանամ խոսել զգացողություններիս ու ապրումներիս մասին: Երջանկություն, հուզմունք, ուրախություն, անհանգստություն խառնվել են իրար: Միայն մի բան գիտեմ՝ անսահման երջանիկ եմ: Ուրախ եմ, որ առաջնեկս աղջիկ է. միշտ երազել եմ դուստր ունենալու մասին»,- BRAVO.am-ին ասել է դերասանը:
Նրա փոխանցմամբ՝ կինն ու փոքրիկն իրենց լավ են զգում.«Գիշերն եմ երկուսին էլ տեսել: Շնորհակալ եմ կնոջս՝ ինձ այսքան երջանիկ դարձնելու համար»:
Ռուբինային եւ աշխարհի բոլոր փոքրիկներին մաղթում ենք առողջ ու անհոգ մանկություն: