Դուք ձեր աչքերին չեք հավատա , երբ տեսնեք , թե ինչպիսին էր Անի Երանյանը՝ նախքան հայտնի դառնալը
ՖՈՏՈՄի քանի տարի է՝ Անի Երանյանն Ամանորին հայրենիքում չի լինում: 2018 թվականն էլ դերասանուհին Հայաստանում չի դիմավորի, իսկ թե որտեղ եւ ում հետ է պատրաստվում անցկացնել տոնական օրերը, ինչ հաջողություններ եւ հիասթափություններ է ունեցել անցնող տարում, նա պատմել է BRAVO.am-ին:
«Միշտ գոհ եմ»
2017-ն աչքի ընկավ բուռն աշխատանքով եւ ձեռքբերումներով: Հաջողությունները տարվա ընթացքում շատ-շատ էին, բայց առանձնացնել չեմ փորձի, որովհետեւ յուրաքանչյուրը հետագայի ավելի մեծ հաջողության համար էր: Միշտ էլ ինչ-որ պահերի լինում են դժվարություններ եւ անկումներ, բայց ես միշտ գոհ եւ շնորհակալ եմ: Ոչինչ ու ոչ մի բան հենց այնպես չի լինում:
Չեմ կարող ասել՝ անհաջողություններ եմ ունեցել, բայց եղել է հիասթափություն, որը կարող է լինել եւ կա յուրաքանչյուրիս կյանքում: Դրա մեղավորն էլ մենք ենք. պիտի յուրաքանչյուրին տեսնել այնպիսին, ինչպիսին կա՝ ոչ ավել, ոչ պակաս, եւ ոչ ոք պարտավոր չէ քո սպասելիքներն արդարացնել: Այնպես որ, դա էլ հիանալի շարունակություն ունի… Երբեմն առանց ինչ-որ մարդկանց ավելի լավ է լինում. միապաղաղությունն էլ մի բան չէ:):
«Ապրել ենք միասին»
Չեմ կարող ասել՝ կարոտում եմ նկարահանումները, քանի որ նոր են ավարտվել, բայց գործընկերներիս եւ ընկերներիս կարոտում եմ եւ կարոտելու եմ: 4 տարին քիչ ժամանակ չէ, իսկ մենք միայն չենք աշխատել, այլ ապրել ենք միասին, հոգ տարել մեկս մյուսի մասին: Բայց ինչ ունի սկիզբ, ունի նաեւ վերջ, պետք է առողջ մոտենալ այս ամենին:
Մայրիկի հետ` Մոսկվայում
Մոսկվան վաղուց հարազատ է ինձ. մինչ այնտեղ բնակություն հաստատելը, հաճախ եմ մեկնել, այնպես որ, հարմարվել եմ: Նկարահանումներն ու հյուրախաղերն ավարտվել են, եւ ես կրկին Մոսկվայում եմ: Ամանորը որոշել եմ այստեղի իմ տանը դիմավորել: Մայրիկս ինձ մոտ կգա, եւ միասին կնշենք:
«Նորի փնտրտուքի ժամանակն է»
Այժմ հանգստի եւ նորի փնտրտուքի ժամանակն է: Դեռ հստակ որեւէ ծրագիր չունեմ, այժմ միայն հանգստի մասին եմ մտածում, իսկ թե ինչ կլինի հետո, չգիտեմ, բայց ինչ էլ լինի, միանշանակ, համոզված եմ` լավ է լինելու:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Անի Երանյանի անձնական արխիվից
Շարունակությունը՝ այստեղ