Ի՞նչ նշանակություն ունեն Ձեր դեմքի և մարմնի վրայի խալերը
ՖՈՏՈԻնչպես ձեռքի ափի գծերը, մատնեմատի երկարությունը և նույնիսկ փեռքերի և ոտքերի ձևը, այնպես էլ մարմնի վրայի խալերը՝ ըստ նրանց գտնվելու տեղի, կարող են շատ բան ասել մեր անձի մասին: Նույնիսկ ենթադրվում է, որ խալերը պարունակում են կոդավորված տեղեկատվություն մեր ապագայի մասին, ավելի ճիշտ նրանց գտնվելու հատվածը: Եկեք իմանանք, թե ինչ են դրանք թաքցնում:
1 Խալեր կզակի վրա և բերանի հատվածում
Բերանի հատվածում խալերը՝ բացարձակ գեղեցկության նշան է: Այսպիսի խալերով մարդիկ հավասարակշռված կյանք են վարում:
2 Խալեր ճակատին՝ աջ հատվածում
Ճակատագրով ձեզ վիճակված է բարեկեցություն, հաջողակություն և փառք:
3 Խալեր այտերի վրա
Դուք զգայուն անձնավորություն եք, եթե խալը աջ այտին է: Իսկ եթե ձախ այտին է, ապա դուք ավելի շուտ ինտրովերտ եք:
4 Խալ քթի վրա
Այսպիսի մարդիկ մի փոքր դյուրագրգիռ են և հաճախ սիրախաղեր են ունենում հակառակ սեռի հետ, բայց դա տեղի է ունենում այնքան ժամանակ, մինչ նրանք կգտնեն իրենց իսկական սերը:
5 Խալ կրծքի վրա
Մարդիկ, որոնք ունեն խալ կրծքի վրա, մի փոքր ծույլ են: Նրանք հավատում են, որ կյանքում պետք է վայելել լավագույնը:
6 Խալ աչքի սպիտակ մասում
Խալն աջ աչքում նշանակում է հեշտ վաստակվող փողեր, իսկ ձախում՝ գոռոզություն:
7 Խալ ուսի վրա
Ձեր բնությունով դուք պատասխանատու մարդ եք, ինչպես նաև դուք շատ իմաստուն եք:
8 Խալեր ձեռքի ափի մեջ
Այստեղ ամեն ինչ փողի մասին է խոսում: Աջ ափին խալը նշանակում է հարուստ կյանք, իսկ ձախինը՝ փողի հեշտ վատնում:
9 Խալեր ոտնաթաթերին
Դուք իսկական ճանապարհորդ եք: Դուք ծնվել եք, որպեսզի ուսումնասիրեք այս աշխարհը:
10 Խալ հոնքի տակ
Դուք ստեղծագործող անձնավորություն եք, օրհնված եք գեղեցկությամբ:
11 Խալ ականջի բլթակին
Այս խալերը խոսում են այն մասին, որ ձեր դիմացի անձնավորությունը սիրում է իր ընտանիքը և նրան կարելի է վստահել:
12 Խալ վզի վրա
Վզի վրայի նկատելի խալը լավ մարդ լինելու մասին է վկայում:
13 Խալեր ձեռքերի վրա
Ձեր ձեռքերի մեջ շատ ուժ կա: Դուք ճիշտ որոշումներ կայացնելու մասնագետ եք:
14 Խալեր մատների վրա
Մատների վրայի խալերը նշանակում են դժվարություններ կյանքի սկզբնական շրջանում, որոնք շուտով կհաղթահարեք:
Շարունակությունը՝ այստեղ