Նոր թրենդ. Հեշտոցի գեղեցիկ սանրվածքներ, որ հաճելիորեն կզարմացնեն յուրաքնչյուր տղամարդու (մեծահասակների համար)
ՎԻԴԵՈԻնտիմ հատվածների մազահեռացումը ոչ միայն նոր միտում է, այլև պարզագույն հիգիենա, որին դիմում են ոչ միայն գեղեցիկ, այլև ուժեղ սեռի ներկայացուցիչները: Իհարկե, նրանցից յուրաքանչյուրն ընտրում է անցանկալի մազածածկույթից ազատվելու իրեն ամենահարմար մեթոդը` սափրելուց մինչև էլեկտրաէպիլյացիա և վակսինգ:
Դեպիլյացիա և էպիլյացիա. ինչու՞մն է տարբերությունը
Դեպիլյացիան ինտիմ մազահեռացման ամենահասանելի և ամենաանցավ մեթոդն է: Միայն թե այն այդքան էլ երկարատև ազդեցություն չի ունենում, քանի որ հեռացվում է մազերի միայն վերևի շերտը, ուստի այն ստիպված պետք է մի քանի օրից կրկնել:
Ինտիմ հատվածների էպիլյացիան իրենից ներկայացնում է ամբողջ մազարմատի հեռացում: Այն կարելի է անել մի քանի մեթոդներով` հեռացնել էպիլյատորի միջոցով, էլեկտրական հոսանքով սպանել մազարմատը, հատուկ սարքի միջոցով կամ էլ սպանել մազարմատը լույսով (ֆոտոէպիլյացիա):
Ինտիմ մազահեռացման տարբերակ կարող է լինել նաև հատուկ կոսմետիկ մեղրամոմի օգտագործումը, որը տվյալ դեպքում անվանում են վակսինգ:
Մազահեռացում տնային պայմաններում
Ինտիմ մազահեռացումը տնային պայմաններում այդքան էլ երկար չի տևում: Ամենապարզ և հասանելի մեթոդը սափրելն է: Բավարար է ինտիմ հատվածին քսել համապատասխան փրփուր կամ գել և սափրել, ապա քսել հատուկ քսուք` մաշկի գրգռումից խուսափելու համար:
Մազերը հեռացնել կարելի է նաև հատուկ քսուք-դեպիլյատորի միջոցով: Այն շատ հեշտ է օգտագործել և գրեթե ոչ մի հակացուցում չունի: Բավարար է հաստ շերտով քսել քսուքը մաշկին, հավասարաչափ տարածել մաշկին և սպասել 5-30 րոպե` կախված քսուքի ցուցումից: Որից հետո հատուկ բահիկի միջոցով պետք է հեռացնել մազերը և լվանալ տաք ջրով:
Դուք նաև կարող եք օգտագործել մազահեռացման սարք: Որպես կանոն դրանք հագեցած են լինում հատուկ մերսող հատվածներով և մանր աքցաններով: Իհարկե, մազահեռացման սարքով պրոցեսը ցավոտ է, բայց մազերն ավելի ուշ-ուշ են աճում, քանի որ վնասվում է մազարմատը:
Ավելի ցավոտ մեթոդ է մազահեռացումը մեղրամոմով կամ շաքարի կարամելով: Ազդեցությունը պահպանվում է մոտ մեկ ամիս, երբեմն նաև ավելի երկար: Շաքարային էպիլյացիան լավագույն մեթոդն է ներաճած մազերից խուսափելու համար:
Իսկ եթե չեք ցանկանում ամբողջությամբ հեռացնել մազերը, ապա կարող եք փորձել ինտիմ սանրվածքները:
Ամբողջական հոդվածը` այստեղ