Առյուծների օրը բավականին բարդ է և ոչ միանշանակ․ մարտի 19-ի աստղագուշակը
ՖՈՏՈԽոյ
Այսօր դուք ջրից չոր դուրս չեք գա, ընտանեկան վեճի պատճառը հենց դուք կլինեք, բայց ձեզ չի հաջողվի խույս տալ պատասխանատվությունից:
Ցուլ
Այլ մարդկանց ճնշումներին մի ենթարկվեք; Փորձեք առաջնորդվել սեփական ուղեղով, այդպես ձեզ համար ավելի լավ կլինի:
Երկվորյակ
Եթե ինչ-որ մեկին պարտք եք, փորձեք անպայման վերադարձնել այն, եթե ձեզնից գան պարտք խնդրելու, մի տվեք, ետ չեք ստանա:
Խեցգետին
Դուք այսօր բավական վատ տրամադրություն կունենաք, որքան էլ փորձեք դա քողարկել ժպիտի տակ, մոտ մարդիկ ձեր տխրությունն անպայման կնկատեն:
Առյուծ
Փորձեք երկնքից իջնել երկիր, միայն հողը ձեր ոտքի տակ ամուր զգալու դեպքում կարող եք քայլ առաջ կատարել:
Կույս
Եթե ցանկանում եք առողջ լինել և լավ տեսք ունենալ, սկսեք սպորտով զբաղվել, դուք ձեզ լրիվ աչքաթող եք արել:
Կշեռք
Այսօր բավական ուրախ ու անհոգ օր է սպասվում, սիրելին էլ իր կողմից ձեզ հաճելի անակնկալ կմատուցի:
Կարիճ
Անձնական հարցերն այսօր շատ արագ ու դրական լուծում կստանան, այն, ինչի մասին շատ էիք մտածում, իր լուծումը կստանա:
Աղեղնավոր
Այսօր բախտը ձեր կողմից է, ինչ էլ որ անեք, իմացեք, պսակվելու է հաջողությամբ, անգամ կյանքի զուգընկեր գտելու հարցում այսօր աստղերը ձեր կողմից են:
Այծեղջյուր
Փորձեք ամեն ինչ անել ձեր հարազատների սիրտը շահելու համար, դուք վերջերս բավականաչափ ժամանակ չեք ծախսում նրանց հետ:
Ջրհոս
Սիրելիի հետ հարաբերությունները մի փոքր լարված են, բայց օրվա ավարտին ամեն ինչ կհարթվի, իհարկե եթե վեճերին տուրք չտաք:
Ձկներ
Այսօր դուք այնքան խարիզմատիկ կլինեք, որ որտեղ էլ որ հայտնվեք, կլինեք բոլորի ուշադրության կենտրոնում: