Այս կնոջ ինտիմ հատվածներում սարսափելի պզուկներ էին առաջացել. Տեսեք, թե ինչն էր դրա պատճառը և խուսափեք այդ անելուց
ՎԻԴԵՈԿարծում եմ, որ անիվ չեմ հայտնագործի` խոսելով կնոջ ինտիմ հիգիենայի մասին,քանզի դրա մասին բոլորս տեղեկություններ ենք ստանւմ դեռ մանկուց`լսելով մայրիկից,տատից,կիսվելով ընկերուհիների հետ կամ կարդալով որոշ գրականություն: Հաճախ այդ տեղեկությունները չհիմնավորված են լինում, չհիշվող, երբեմն նաև իրարամերժ,իսկ դրանց հետևողական կիրառումը առավել քան թերի է լինում, որը հաճախ նախադրյալ է հանդիսանում միզասեռական համակարգում բորբոքային հիվանդությունների առաջացման հարցում: Ուստի ցանկանում եմ մեկ անգամ ևս հիշեցնել, ինչու չէ նաև տեղեկացնել կնոջ ինտիմ հիգիենայի հիմնական դրութները:
Այժմ անդրադառնանք ինտիմ հիգիենայի հիմնական դրույթներին:
1. Ինտիմ գոտին լվանալ ոչ շատ տաք ջրով, մաքուր ձեռքերով` չօգտագործելով օճառ, սպունգ օրը մեկ- երկու անգամ: Ձեռքի և ջրի շթի ուղղությունը պետք է լինի առջևից դեպի հետ: Կնոջ ինտիմ գոտում իրար հարակից են միզային, սեռական և աղիքային համակարգերը, յուրաքանչյուրում առկա են միկրոբներ,որոնք չեն վնասում, նույնիսկ օգնում են տվյալ ուղղու նորմալ գործունեությանը,սակայն երբ ներթափանցում են այլ համակարգեր` առաջացնում են ախտահարում: Ամենամաքուրը, ամենաքիչ միկրոբներովը, միզուկն է,հետո` հեշտոցը,այնուհետև` հետանցքը, ուստի լվանալով վերը նշված ուղղությամբ` կանխվում է հետանցքից դեպի հեշտոց և միզուկ միկրոբների ներթափանցումը:Լվանալուց հետո չորացնել ոչ թե սրբելով, այլ թեթև հպումներով` չվնասելու համար ինտիմ նուրբ գոտին:Կարելի է չորացնել մաքուր, փափուկ և միայն անհատական օգտագործման սրբիչով կամ ուղղակի զուգարանի թղթով:Դաշտանի օրերին նախընտրելի է ավելի հաճախակի լվանալ,սակայն խուսափել լոգանքից, լողավազանում լողալուց, ցանկալի է միայն ցնցուղ ընդունել:
2. Բնական կարիքները հոգալուց հետո զուգարանի թղթի ուղղությունը կրկին պետք է լինի առջևից հետ: Նախընտրելի է կղելուց հետո լվացվել գոլ ջրով:Մուսուլմանական աշխարհը ավելի առաջադեմ է այդ հարցում, նրանք օգտագործում են միայն ջուր,ընդորում սառը, որը նաև կանխարգելում ու պարտադիր է ուղիղ աղու հեմոռոյի դեպքում:Ամերիկյան գրականության մեջ խորհուրդ են տալիս կղելուց առաջ և հետո հետանցքը պատել նարդոսի (лаванда )յուղով,հեշտացնելու համար կղման ակտը և հետանցքի միկրովնասումները կղման ժամանակ:
3. Ներլվացումներ կատարեք միայն բժշկի ցուցումներով :Հիշեք- ներլվացումը միջոց չէ անցանկալի հղիությունից պաշտպանվելու համար,ինչպես շատերը կարծում են,քանի որ դրա ժամանակ հեռացվում են նաև հեշտոցի համար կարևոր լակտոբակտերաները և փոփոխվում է միջավայրի ph-ը:
4. Դաշտանի օրերին միջադիրնեը հաճախակի փոխեք`4-6 անգամ: Ցանկալի է խուսափել տամպոնների օգտագործումից, քանզի դրանց մեջ կուտակվող արյունը բարենպաստ միջավայր է ախտածին միկրոբների բազմացման համար,քիչ չեն դրանց օգտագործման ժամանակ դիտվող տոքսիկ շոկերը: Եթե անխուսափելի է օգտագործումը,ապա փոխեք դրանք ամեն 2 ժամը մեկ:
5. Ամենօրյա միջադիրների օգտագործմամբ մի տարվեք: Նրանք չեն թողնում օդի ազատ փոխանակությանը` առաջացնելով այսպես կոչված < ջերմոցային էֆեկտ>-տաք և խոնավ, հաճախ են որպես հետևանք դիտվում կանդիդոզը, բակտերալ վագինոզը: Ցանկալի է օգտագործել նախա-, հետդաշտանային շրջանում, և երբ մոմիկներ են օգտագործվում:
6. Կրեք մարմինը ոչ կիպ գրկող բնական մանրաթելերից պատրաստված ներքնաշորեր: Սինթետիկները, թեև հաճախ ավելի գեղեցիկ են,նույն մեխանիզմով,ինչ ամենօրյա միջադիրները վնասում են: Նույնը վերաբերում է նաև ստրինգներին,որոնք նաև մեխանիկորեն նպաստում են հետանղքից դեպի միզուկ և հեշտոց միկրոբների ներթափանցմանը: Այո, գեղեցկությունը հաճախ զոհեր է պահանջում,սակայն փոքր և խելամիտ,ուստի կրեք ոչ ամեն օր և կարճատև:
7. Սեռական հարաբերությունից հետո դատարկեք միզապարկը: Այսպես դուք կկանխեք հարաբերության ժամանակ հեշտոցից և հետանցքից միկրոբների ներթափանցումը միզուկ,քանի որ միզելու ժամանակ մեխանիկորեն կհեռացվենք դրանք:
8. Դաշտանի ժամանակ խուսափեք սեռական հարաբերություններից: Այդ օրերին մեծանում է սեռական օրգանների ախտահարման վտանգը:
9. Ինտիմ գելերի օգտագործման դեպքում հաշվի առեք, որ դրանց մեջ մտնող հոտավետ նյութերը, գունանյութերը և նույնիսկ բուսական բաղադրիչները կարող են ալերգիայի, ալերգիկ վուլվովագինիտի առաջացման պատճառ հանդիսանալ:
10. Ինտիմ գոտում դիտվող դիսկոմֆորտի դեպքում անհապաղ դիմեք մասնագետի` առաջացնող պատճառը վաղ հայտնաբերելու և համապատասխան բուժում ստանալու համար: Դիսկոմֆորտ ասելով հաշվի են առնվում`քոր, այրոց,ցավ, ցանավորում, յուրահատուկ տհաճ հոտով արտադրություն կամ դաշտանից դուրս արյունային արտադրություն ինտիմ գոտում,ցավեր որովայնի ստորին շրջանում, գուկատեղում և այլն: