Ի՞նչ եղանակ սպասել վերջին օրերի ուժեղ քամիներից հետո․ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսում
ՖՈՏՈԻ՞նչ եղանակ սպասել վերջին օրերի ուժեղ քամիներից հետո ։ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսում ։
Հանրապետության տարածքում՝
Մարտի 28-ի երեկոյան, 29-30-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մարտի 25-27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավարևմտյան 3-8մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 25-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 27-29-ին նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում՝
Մարտի 28-ի երեկոյան, 29-30-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մարտի 25-27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: