Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տղամարդը վիագրա էր խմեցրել իր ընկերուհուն, իսկ հետևանքները պետք է տեսնել սեփական աչքերով

ՎԻԴԵՈ

Որոշ դեղամիջոցներ ստիպում են, որ կինն ինքնակամ հանվի ու նետվի տղամարդու գիրկը:  Տղամարդկանց պոտենցիան բարձրացնող միջոցներից զատ, կան նաեւ պրեպարատներ՝ հեղուկ կաթիլների, գելի, նույնիսկ մաստակի տեսքով, որոնք կանանց մեջ ընդամենը մի քանի րոպեից ուժգին սեռական ցանկություն են առաջացնում: 

«Գրգռիչ» մաստակները 3 րոպե ծամելուց հետո ցանկացած կին կնետվի տղամարդու գիրկը, թերեւս ճիշտ կլինի այն հյուրասիրել կնոջը միայն իր համաձայնությամբ: Բայց այն տղամարդիկ, որոնք կնոջը տհաճ են, հույս չունենան, թե մաստակներն ու կաթիլները հյուրասիրելով՝ կտիրանան իրենց համար ցանկալի կնոջը: Մասնագետները վստահեցնում են, որ այդ միջոցներն ազդում են ֆիզիոլոգիապես, մինչդեռ անհրաժեշտ է նաեւ հոգեբանական ազդեցություն, ինչը կաթիլներն ու մաստակը չեն ապահովում:

«Ես հիվանդ եմ ունեցել. նրան զոռով ամուսնացրել են մի կնոջ հետ, որից՝ բառիս ուղիղ իմաստով, զզվում էր: Այդ տղամարդուն նշանակել էի ցանկություն առաջացնող դեղամիջոց ու ասել, որ գուցե սեքսից հետո ամեն ինչ լավ լինի նրանց փոխհարաբերություններում: Մի քանի ամիս հետո երիտասարդը եկավ ու ասաց, որ սեքը լինում է, բայց, միեւնույն է, կինն իր համար տհաճ է: Այսինքն՝ այդ պրեպարատները հոգեբանական ազդեցություն չեն ունենում, ինչը նման դեպքերում շատ կարեւոր է»,- «Առավոտին» ասաց բժիշկ-սեքսապաթոլոգ Հրաչյա Պապյանը:

Արդյոք, այդ միջոցները կօգնե՞ն նաեւ ֆրիգիդ կանանց, Հ. Պապյանն ասաց. «Նախ պետք է պարզել, թե ֆրիգիդությունն ինչից է առաջացել: Կարող են լինել դեպքեր, որ ազդի»: Այդ «գրգռիչ» միջոցները, բժիշկների հավաստմամբ, առողջության համար անվտանգ են, եթե, իհարկե, կինը խաբված չէ: «Գրգռիչ» պրեպարատներից ավելի լայն տարածում ունեն տղամարդկանց համար նախատեսվածները՝ վիագրան, վեգարան, սիալիսը եւ այլն, սակայն, ինչպես դեղատան աշխատողներն են պնդում, դրանք շատ հաճախ գնում են նաեւ այն մարդիկ, որոնք առանց դրա էլ կարող են յոլա գնալ: Դեղատան աշխատակցի պատմելով. «Չնայած մեր ֆունկցիան չէ հարց ու փորձ անել, բայց մի երկու հարցից պարզում ենք, որ իրենք նորմալ տղամարդ են: Պարզապես, ուզում են վիագրա ընդունել, որպեսզի մի գիշերում մի 10 անգամ սեքս անեն: Եվ քանի որ վիագրան վաճառվում է առանց դեղատոմսի, մենք էլ տալիս ենք»: Դեղատան աշխատակցի ներկայացմամբ, շատ հայ տղամարդիկ ամաչում են ասել, որ հենց իրենց համար են գնում վիագրա, պատճառաբանում են, իբր ընկերոջն են ուզում օգնել եւ այլն: Վիագրայի գնորդները հիմնականում 23-30 տարեկան տղամարդիկ են, սակայն այդ պրեպարատը պահանջարկ ունի նաեւ միջին տարիքի տղամարդկանց, անչափահասների, նույնիսկ պապիկների շրջանում. «Օրինակ՝ վիագրա շատ գնում են, այսպես ասած, արդեն իրենց սեռական կյանքի մայրամուտն ապրող տղամարդիկ:

Դե գալիս են, ասում՝ ախպեր ջան, չեմ հասկանում ինչ ա կատարվում՝ մեկ ստացվում ա, մեկ՝ չէ: Կարո՞ղ ա վիագրա ունենաք: Ես էլ չեմ խորանում, բայց ասում եմ, որ ալկոհոլի եւ սրտի դեղերի հետ չխմեն, որովհետեւ հնարավոր է վնասի»:

Փաստորեն, եթե որոշ դեպքերում պոռնոֆիլմեր դիտելը, «Կամասուտրան» գործնականում օգտագործելն իսկապես օգնում է տղամարդկանց հաճույք ստանալ, ապա սեռական կարողությունները ակտիվացնող հաբերը ոչ բոլորին են օգնում:

Մեզ հետ զրույցում Հ. Պապյանը վստահեցրեց, որ սրտանոթային կամ ճնշման տատանումներ ունեցող հիվանդներին, սրտի դեղամիջոցներ օգտագործողներին կատեգորիկ չի թույլատրվում վիագրա օգտագործել. «Եթե այդ դեղամիջոցների հետ միաժամանակ իրենք վիագրա ընդունեն, տեղն ու տեղը կմահանան: Իսկ ալկոհոլի հետ ընդունելու դեպքում, հնարավոր է ալերգիկ ռեակցիա ունենան, բայց դա չարիքի փոքրագույնն է»: Մեր այն հարցին, որ եթե տղամարդու մոտ անկարողություն է, անպայման պետք է վիագրայի օգնությա՞նը դիմեն, պարոն Պապյանն ասաց. «Լավ կլինի բժշկի մոտ հետազոտվեն, նոր ընդունեն:

Քանի որ սեռական անկարողությունը կարող է ընդամենը հոգեբանական վիճակից լինի, ասենք՝ մի բանից, այսպես ասած, «մանթրաշ» է ընկել ու չի ստացվել: Ներշնչելով «նստում» են վիագրայի վրա եւ իրենց մեջ վախ է առաջանում, որ առանց վիագրայի չեն կարողանա հարաբերություն ունենալ, դրա համար էլ անընդհատ սկսում են օգտագործել: Հնարավոր է անկարող մեկը ընդունի ու ամեն ինչ նորմալ լինի: Բայց ինչ վերաբերում է նրան, որ տղամարդը մի քանի տարի ոչ մի բան չի արել, հնարավոր չէ վիագրայով բուժվի: Վիագրան պանացեա չէ, վիագրան հրաշքներ չի կարող գործել:

Բայց հնարավոր է, շատ ներշնչվող մարդ է, գիտի, ասենք, ընկերը խմել է ու ամեն ինչ շատ լավ է եղել, այ, ինքն էլ կխմի ու հոյակապ կլինի, իհարկե, դա նաեւ աղջկանից է կախված, տրամադրությունից, հնարավոր է՝ ինչ-որ բան ստացվի, մարդը իր ուժերի նկատմամբ վստահություն ձեռք բերի ու դառնա գիգանտ, բայց դա խորը, լուրջ բուժում չէ»: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Приказ не сопротивляться поступил из Армении в Арцах: КарапетянНефть Brent подорожала до $75,03 за баррель Самолет совершил экстренную посадку из-за мыши, обнаруженной пассажиром в коробке с едой США готовятся к введению санкций против пророссийского экс-премьера Грузии «У лающей собаки нет зубов, чтобы кусаться»: «Гражданский договор» снова демонстрирует свои страхиАрхиепископ Баграт Галстанян: Настали времена украденной чести и радости Мы ответственны за судьбу армянства перед будущими поколениями: Послание Аршака Карапетяна по случаю Дня НезависимостиОт имени Сержа Саргсяна утром воздана дань уважения и возложен венок в Воинском пантеоне «Ераблур» Архиепископ Езрас Нерсисян освятил новую армянскую церковь в селе Шаумяновском Ростовской области США гордятся тем, что продолжают поддерживать Армению – Блинкен «Интер» на своей официальной странице отметил, что Генрих Мхитарян уже сыграл в клубе 100 матчей «Здесь я понял, что мне хочется много снимать Родину»: Виген Ананян Мэр Еревана направил поздравительное послание по случаю Дня Независимости Республики Армения Число погибших при израильском ударе в Ливане выросло до 12 «Ухудшение отношений с ЕАЭС может иметь цепные и катастрофические последствия для Республики Армения» - Аршак КарапетянГлава делегации ЕС в Армении поздравил республику с Днем независимости По следам скандальных записейГрайр Гегамян назначен военным атташе Армении в США Поправки в Конституции должны быть направлены не на отказ от исторической правды, а на сохранение государственности и территориальной целостности: Аршак КарапетянЗахарова заверила о скором суде над азербайджанскими убийцами миротворцев РФ в Нагорном Карабахе Нефть Brent подешевела до $74,68 за баррель Рубен Варданян – Пашиняну: Каждый думает о действиях другого, исходя из моделей и принципов своей жизни ABC: Израиль 15 лет готовил операцию по подрыву пейджеров в Ливане СМИ: В центре Еревана произошла потасовка с участием десятков человек «Паст». Никол Пашинян в своем «репертуаре». Кто бросит ему спасательный круг? BBC: Что происходит с Рубеном Варданяном и другими армянами в азербайджанских тюрьмах Brent подешевела до $73,32 за баррель на данных API о росте запасов нефти в США В Белом доме ознакомились с мирным планом Зеленского и сочли его рабочим Лига чемпионов: Матчи дня Восьмилетняя девочка угнала автомобиль у собственной матери и 25 минут каталась на нем Всё тайное рано или поздно становится явным Сколько снарядов нужно купить, чтобы эти Индийские артиллерийские средства дали результат? Аршак КарапетянВ армянских церквях России и Беларуси отметили праздник Воздвижения Животворящего Креста Господня Brent торгуется у $71,6 за баррель Статуя богини Анаит доставлена из Великобритании в Армению В Армению доставлены 6 мусоровозов – они будут переданы мэрии Еревана Два человека пострадали в ДТП в Лорийской области Летевший из Еревана в Москву борт «Аэрофлота» вынужденно сел в Астрахани Архиепископ Галстанян посетил парламент Армении – он готов к встрече с представителями правящей партии Задержан глава военного представительства Минобороны РФ «Подарок» власти Аршаку КарапетянуОтношения Армении с Россией должны быть на самом важном месте, а у Запада нет того продукта безопасности, который он может предоставить Армении: Аршак КарапетянВИДЕО։ Диаспора имеет серьзный потнциал для обеспечения безопасности Армении: КарапетянДТП в Ереване: водитель скончался в больнице В МИД РА 16 сентября состоится официальная встреча министров иностранных дел Армении и Франции Оверчук о разблокировке коммуникаций: Россия готова помогать, исходя из принципов суверенитета и юрисдикции Армении После проливного дождя Ереван вновь затопило Рукописную Библию XIV века продали почти за $7 млн. Диаспора имеет серьезный потенциал для обеспечения безопасности Армении: КарапетянУкраинские силы не в состоянии использовать западное оружие: Путин
Самое популярное