Որսորդական հրացանով սպանել է հորը, սպանվածի դուստրն էլ մի քանի տարի առաջ ինքնասպան է եղել
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Օգոստոսի 4-ի առավոտյան՝ մոտավորապես ժամը 6-իև, Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ գյուղում հրացանի կրակոց է հնչել։
Կողբի բնակիչ, 1991 թ. ծնված Սարո Աբգարյանը որսորդական հրացանով սպանել է իր հորը՝ 1955թ. ծնված Արտաշես Սարիբեկի Աբգարյանին։ Գնդակը դիպել է վերջինս շնչափողին, նա տեղում մահացել է։
Կողբից ստացված տեղեկություններով՝ հայր և որդի հաճախ էին վիճում, նրանց վիճաբանությունների բարձր ձայները լսելի Էին հարևաններին։ Արտաշես Աբգարյանը զբաղվում էր այլ անձանց գումարներ տրամադրելով՝ որպես փոխառություններ՝ դրանից շահույթ ստանալով։ Սարոն ամուսնացած չէր, չէր աշխատում։
Մի քանի տարի առաջ Արտաշես Աբգարյանի դուստրը Երևանում, շենքից դուրս նետվելով, ինքնասպան էր եղել։ Ա. Աբգարյանի աղջիկներից երկուսն ապրում են հորական տանը, նրանցից մեկն ամուսնալուծված է, մյուսը 32 տարեկան է, հոգեկան խնդիրներ ունի։ Ըստ Կողբից ստացված տեղեկությունների՝ Սարո Աբգարյանը մի քանի տարի առաջ հոգեկան առողջության հետազոտության է ենթարկվել։
Սպանության դեպքի վերաբերյալ իրավապահները քննություն են կատարում։ Նշանակվելիք դատահոգեբուժական փորձաքննությունը կպարզի՝ Սարո Աբգարյանը մեղսունա՞կ է, թե՞ոչ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։