Աֆրոդիտեի կանացի էներգիան. ինչպե՞ս դառնալ միակը քո տղամարդու համար
ՖՈՏՈՏղամարդիկ հիասքանչ արարածներ են, համարյա աստվածային:) Նրանք կարողանում են անել գրեթե ամեն ինչ, բայց նման են համակարգչի, որը ևս կարողանում է շատ ու շատ ֆունկցիաներ կատարել, բայց, եթե լիցքավորված չէ, վերածվում է հասարակ մետաղի… Տղամարդուն էլ է պետք պարբերաբար ստանալ էներգիա, ինչը նա կարող է անել միմիայն կնոջ հետ շփվելիս:
Որոշ տղամարդիկ միանում են մի կնոջ ու ողջ կյանքում էներգիա են քաղում հենց նրանից, ոմանք էլ սիրում են էներգիա ստանալ շատերից ու քիչ-քիչ:
Ի՞նչ անել, որ տղամարդը չհայտնվի երկրորդ խմբում ու բավարարվի միայն քեզնով: Պատասխանը պարզ է. ապահովել նրան անհրաժեշտ էներգիայի ողջ պաշարով:
Իսկ որտեղի՞ց վերցնել այդ էներգիան. չէ՞ որ կարծիք կա, թե տղամարդիկ իրենց վզին միայն փողկապ են կրում, իսկ կանայք կրում են հուլունքներ, երեխաներ, ընտանիք, տուն ու տղամարդուն իր փողկապով: Դժվար է այսքանով հանդերձ չսպառվել, չչարանալ ու մերժել սիրելիին անգամ ամենակենցաղային հարցերում, էլ ուր մնաց էներգիա փոխանցելը:
Բայց պարզվում է, որ կա մի մշտական կանացի էներգիա' Աֆրոդիտեի էներգիան, որ ուղղակի պետք է մշտապես արթուն պահել:
Իսկ արթուն պահելու համար լավագույն ու ամենահեշտ ձևն ինքդ քո մասին հոգ տանելն է, ինքդ քեզ սիրելը: Պետք չէ ամբողջությամբ նետվել կենցաղային հոգսերի մեջ ու մոռանալ քո անձի մասին: Կնոջ տրամադրությունը բարձր է, երբ նա իրեն գեղեցիկ է զգում, սա ապացուցված փաստ է: Որքան էլ զբաղված եք, հոգնած կամ անտրամադիր, կես ժամ գտեք Ձեզ համար:
Հիշեք' միայն Ձեզ սիրել կարողանալով Դուք հնարավորություն կունենք այդ սերն ուրիշ մեկին փոխանցելու:
Աֆրոդիտեի էներգիայով լցվելու երկրորդ ձևը երգելն է: Երգեք, կարևոր չէ, թե ինչպես: Կարևորը երաժշտությամբ շրջապատված լինելն է:
Երգեք ու չմոռանաք նաև պարելու, շարժվելու մասին: Չէ՞ որ սեքսը պար է, ու եթե Դուք շարժուն չեք, ճիշտ պահին չեք կարողանա կատարել սիրո մեծ պարը:
ժամանակ գտեք ընթերցանության համար: Թեկուզ գիշերը… Ավելի լավ է երկու ժամ պակաս քնել, բայց լցնել հոգևոր աշխարհը գրականությամբ ու արվեստով: Ինքնակատարելագործվեք. սա է խնդիրը: